• Բոլոր Զեղչերը
  • Հանգիստ
    • Ծաղկաձոր
    • Դիլիջան
  • Ինչպե՞ս է աշխատում
  • Ինչպե՞ս գնել կտրոն
  • Ինչու՞ օգտվել հենց մեր զեղչերից
  • Իմ հարցերը
  • Դառնամ գործընկեր
  • BLOG
  • Անցած ակցիաները
  • Կապ
Զեղչի կուպոններ Հայաստանում
  • Բոլոր Զեղչերը
  • Ինչու՞ օգտվել հենց մեր զեղչերից
  • Ինչպե՞ս գնել կտրոն
  • BLOG
  < դեպի բլոգ
Աղասի Խանջյանի ամառանոցը Դիլիջանում

Աղասի Խանջյանի ամառանոցը Դիլիջանում

Աղասի Խանջյանը եղել է պետական գործիչ, ով ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության անդամ էր, կոմկուսի առաջին քարտուղարը։

 

Խանջյանի նախաձեռնությամբ Դիլիջանում կառուցվում է հայտնի ամառանոցը: Վայրի ընտրությունը նա կատարել է իր բժշկի խորհրդով, երբ պարզ է դառնում, որ հիվանդ է թոքախտով:

 

Ամառանոցի կառուցումը սկսվել է 1926 թվականին, որը տևել է շուրջ ութ տարի՝ ավարտվելով 1936 թվականին: Խանջյանը մշտապես հետևել է ամառանոցի կառուցմանը:

 

Որոշ տվյալներով այն նախկինում եղել է ռուսական կայսերական բանակի մի զորագնդի զինվորների գերեզմանատունը:

 

Ամառանոցի հետ կապված կա նաև այլ վարկած, ըստ որի՝ ամառանոցի հսկա կլոր շենքը ամբողջությամբ չի պատկանել Խանջյանին:

 

Այն երեք հարկանի կլոր շինություն էր, ունեցել է պատկերազարդ առաստաղ և պատեր, սյունազարդ, նախշազարդ սանդուղքներ, ներքին հարդարանքը եղել է փայտից: Ամառանոցն ունեցել է սպասարկման սենյակներ, խոհանոցներ, մեծ ջրավազան:

 

Այստեղ են նկարահանվել Բագրատ Հովհաննիսյանի «Ադամամութ» ֆիլմի մի քանի կարևոր դրվագներ:

 

Ամառանոցի հարևանությամբ է գտնվում Դիլիջանի հայտնի «Անտառի քանդակը», որի հեղինակն է Արա Սարգսյանը: Քանդակը սոճու ծառի վրա թագով գլուխ է, «թևերը» լայն բացած:

 

Ցավոք սրտի, Հայրենական մեծ պատերազմի տարիներին շենքը վերածվել է անասնագոմի: Հետագայում կոմունիստական կուսակցության երկրորդ քարտուղար Պողոսովի նախաձեռնությամբ այն վերականգնվում է: 1980-ականներից հայտնվել է լքյալ վիճակում, 2013 թ.-ին այն մասամբ փլուզվել է:

 

Ամառանոցն այժմ անմխիթար վիճակում է և համարվում է Հայաստանի լքված վայրերից:

Կառույցն ունի պատմական և ճարտարապետական արժեք, որի վերանորոգումը պետք է լինի առաջնային խնդիր:

 

Գտնվում է Երևան տանող ճանապարհից մի քանի տասնյակ մետրի վրա, Մ. Գորկու փողոցի 15ա հասցեում:

 

 

*Տեքստը պատկանում է Կուպոն.հայ-ին: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին ակտիվ հղվելը պարտադիր է:

Uncategorised

Շաբաթը 1 անգամ ուղարկում ենք նոր հոդվածների մասին իրազեկում

  < դեպի բլոգ

Օգնություն

📞 +37493043049   11:00-19:00
Viber +37493043049   11:00-19:00
  • Ինչպե՞ս է աշխատում
  • Իմ հարցերը
  • Դառնամ գործընկեր
  • BLOG
  • Անցած ակցիաները
  • Կապ
Վճարման տարբերակներ

Օֆերտա

Գաղտնիության Քաղաքականություն