• Բոլոր Զեղչերը
  • Հանգիստ
    • Ծաղկաձոր
    • Դիլիջան
  • Ինչպե՞ս է աշխատում
  • Ինչպե՞ս գնել կտրոն
  • Ինչու՞ օգտվել հենց մեր զեղչերից
  • Իմ հարցերը
  • Դառնամ գործընկեր
  • BLOG
  • Անցած ակցիաները
  • Կապ
Զեղչի կուպոններ Հայաստանում
  • Բոլոր Զեղչերը
  • Ինչու՞ օգտվել հենց մեր զեղչերից
  • Ինչպե՞ս գնել կտրոն
  • BLOG
  < դեպի բլոգ
Անհայտ հայտնիները Դիլիջանում. Դիմիտրի Տոմիչ

Անհայտ հայտնիները Դիլիջանում. Դիմիտրի Տոմիչ

Նախկինում Դիլիջանի Երկրագիտական թանգարանի մոտ եղել է ռուսական ուղղափառ եկեղեցի: Եկեղեցին այժմ չկա, բայց բակում կա մի համեստ հուշաքար, որի վրա գրված է «Капитан Томич Димитрий Саядинович 1858-1907»։

 

Շատ քչերին է հայտնի, թե ով է Տոմիչը, և ինչու է նրա հուշաքարը մինչ այժմ պահպանվում։

 

Դիմիտրի Տոմիչը ազգությամբ սերբ զինվորական է եղել, փայլուն ավարտել է Սանկտ Պետերբուրգի զինվորական ակադեմիան, ապա ծառայել է ռուսական բանակում, եղել է 6-րդ հրաձգային գնդի կազմում, և ճակատագիրը նրան բերել էր Կովկաս։

 

Տոմիչը եղել է քաջարի զինվոր, փորձառու հրամանատար, ղեկավարել է բազմաթիվ մարտեր և ստացել բազմաթիվ պարգևներ, շքանշաններ։

Նա մասնակցել է նաև Կարսի և Արդահանի մարտերին, իսկ պատերազմից հետո նշանակվել է Դիլիջանում տեղակայված ռուսական կայազորի պետ։ Հենց այստեղից էլ սկսվել է նրա կյանքը Դիլիջանում։

 

Դիմիտրի Տոմիչը Դիլիջանում է ապրել իր ընտանիքի հետ: ՈՒնեցել է տաս երեխա՝ երեք տղա և յոթ աղջիկ, իսկ նրա կինը՝ Լիդիան Դիլիջանի դպրոցներից մեկում երկար տարիներ եղել է ռուսաց լեզվի ուսուցչուհի։

 

Տոմիչը Դիլիջան է բերել իր ընկերներից մեկին՝ լուսանկարիչ Վիսոչկինին, ում հետ ծանոթացել է հենց Կարսում տեղի ունեցած մարտերի ժամանակ։ Լուսանկարիչը, հավանելով Դիլիջանը, տեղափոխվել է Դիլիջան՝ մշտական բնակության։

 

Տեղացիները մի ծիծաղելի պատմություն են կապում Վիսոչկինի անվան հետ։ Նրա աշխատավայրը գտնվել է Շարամբեյան փողոցում, որի դռանը գրված է եղել «Фотография»: Տառերի մի մասը ժամանակի ընթացքում մաքրվել է և մնացել է միայն «графия» բառը, և տեղացիները որոշ ժամանակ սկսել են Շարամբեյան փողոցը կատակով անվանել «графский переулок»:

 

 

*Տեքստը պատկանում է Կուպոն.հայ-ին: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին ակտիվ հղվելը պարտադիր է:

Uncategorised

Շաբաթը 1 անգամ ուղարկում ենք նոր հոդվածների մասին իրազեկում

  < դեպի բլոգ

Օգնություն

📞 +37493043049   11:00-19:00
Viber +37493043049   11:00-19:00
  • Ինչպե՞ս է աշխատում
  • Իմ հարցերը
  • Դառնամ գործընկեր
  • BLOG
  • Անցած ակցիաները
  • Կապ
Վճարման տարբերակներ

Օֆերտա

Գաղտնիության Քաղաքականություն