Ծովափին հանգստանալիս ակտիվորեն օգտվեք արևապաշտպան քսուկներից, որպեսզի արևային այրվածքներ չստանաք:
Այդ խնդիրը հրատապ է ամռան ամիսներին, աշնանը և գարնանը վտանգը կարելի է համարել ՙՙմիջին՚՚, իսկ ձմռանը ընդհանրապես չարժե այդ մասին լուրջ մտահոգվել:
Օրինակ, Եգիպտոսում արևայրուք (загар) կարելի է ՙՙընդունել՚՚ միայն 07:00-11:00 և 15:00-18:00 ժամանակահատվածում: Արևի ակտիվության գագաթնակետը դիտվում է 12:00-15:00 ժամանակահատվածում: Մայիսից մինչև սեպտեմբեր հատվածում հանգստանալիս այդ ժամերին ավելի լավ է ընդհանրապես փողոց դուրս չգալ, հատկապես դա վերաբերվում է հանգստի առաջին օրերին: Աշխատեք ստվերում գտնվել:
Եթե ձեր մաշկը սպիտակ է, ապա սկսեք արևայրուք ՙՙընդունել՚՚ օրական 20 րոպե և աստիճանաբար ավելացրեք ժամանակը:
Հիշեք, որ ջուրը շատ լավ է բաց թողնում ուլտրամանուշակագույնը և թաքնվել այրող արևից նրանում չի ստացվի: Դա համեմատելի է ամենատապին արևայրուք ընդունելու հետ:
Եթե ցերեկվա ժամերի լողի սիրահար եք, ապա ճիշտ կլինի վերցնել գլխարկ:
Եթե հայտնվել եք արևի ուղիղ ճառագայթների տակ, ապա աշխատեք ակտիվորեն շարժվել, որպեսզի մաշկի ոչ մի հատված երկարատև անընդմեջ չգտնվի ճառագայթների տակ:
Արևայրուք ճիշտ ՙՙընդունելու՚՚ և չայրվելու համար պարտադիր օգտագործեք արևապաշտպան քսուկներ: Նրանք պետք է լինեն ալֆա և բետա ճառագայթներից պաշտպանող (UVA և UVB ):
Արևապաշտպան քսուկ ընտրելուց առաջ ուսումնասիրեք պիտակը, որի վրա պետք է նշված լինի քսուկի SPF-ը (պաշտպանիչ գործոն) և տեղեկությունը ուլտրամանուշակագույն ճառագայթման A կամ B սպեկտրներից պաշտպանության մասին: Պաշտպանության լայն սպեկտրը նշանակում է, որ քսուկը պաշտպանում է ինչպես A տեսակի ուլտրամանուշակագույն ճառագայթներից, այնպես էլ՝ B-ճառագայթներից:
A սպեկտրի ուլտրամանուշակագույն ճառագայթները նպաստում են մաշկի վաղաժամ ծերացմանը, պիգմենտային լաքաների առաջացմանը, և՝ անգամ չարորակ նորագոյացությունների առաջացմանը: B-սպեկտրի ուլտրամանուշակագույն ճառագայթները առաջացնում են մաշկի կարմրություն, արևային այրվածքներ և արևային ալերգիա:
Որքան մեծ է SPF գործոնը (պաշտպանիչ գործոն), այնքան լավ է քսուկը պաշտպանում արևից:
Ավելի լավ է ձեզ հետ վերցնեք 2 տուբ քսուկ տարբեր պաշտպանության գործոններով և սկզբնական շրջանում օգտագործեք ավելի ուժեղը (պաշտպանության բարձր գործոնով. SPF-ինդեքսը մինչև 50), իսկ որոշ ժամանակ հետո՝ ավելի թույլը:
Առավել մեծ ուշադրություն դարձրեք երեխաներին: Մանկական մաշկը ավելի նուրբ է, քան մեծահասակներինը և ավելի արագ է ՙՙայրվում՚՚: Մանկական մաշկի համար խորհուրդ է տրվում օգտագործել 50-ից ոչ ցածր պաշտպանիչ գործոնով քսուկներ:
Արևային լոգանքից հետո անհրաժեշտ է ցնցուղ ընդունել և մարմնին արևայրուքից հետո նախատեսված խոնավեցնող լոսյոն քսել, իսկ դեմքին՝ դեմքի համար արևայրուքից հետո նախատեսված խոնավեցնող միջոց:
Ինչպես ճիշտ քսել արևապաշտպան քսուկը դեմքին և մարմնին
1. Քսեք արևապաշտպան քսուկը արևին դուրս գալուց 15-20 րոպե առաջ. այդ ժամանակը բավարար է, որ քիմիական ֆիլտրերը ներթափանցեն մաշկ և սկսեն գործել:
2. Մի տնտեսեք քսուկը: Մաշկաբանները պնդում են, որ ամբողջ մարմնի պաշտպանության համար հարկավոր է մոտավորապես 30գ քսուկ: Դեմքը, դեկոլտեի մասը և ուսերը պետք է ավելի խնամքով պաշտպանել. պահանջվում է մոտավորապես 1 ճաշի գդալ քսուք:
3. Թարմացրեք արևապաշտպան միջոցի շերտը յուրաքանչյուր 2 ժամը մեկ:
Արևին 2 ժամ գտնվելուց հետո ցանկացած քսուկ հարկավոր է մաքրել մաշկից և նորից քսել: Ֆիզիկական ֆիլտրերը թույլ չեն տալիս, որ մաշկը շնչի, իսկ քիմիականները վտանգավոր են դառնում:
Ամեն անգամ լողալուց հետո կամ էլ վոլեյբոլ խաղալուց հետո (անպայման կքրտնեք) պետք է թարմացնել քսուկի շերտը:
Եթե անգամ չեք լողում՝ արևի տակ քրտնում եք: Իսկ խոնավությունը մաքրում է քսուկը: ՈՒստի ամենալավ միջոցները ջրակայուններն են:
Մի մոռացեք ուշադրություն դարձնել պահպանման ժամկետի վրա: Արևապաշտպան քսուկները սովորաբար կարելի է օգտագործել տուփի բացելուց հետո մոտավորապես 6 ամիս:
Հոդվածը կրում է ճանաչողական բնույթ և չի հանդիսանում պաշտոնական տեղեկատվություն:
Աղբյուրը. www.Եգիպտտուր.հայ