• Չընդունել բուժիչ լոգանք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, հիգիենիկ ցնցուղից, ամռանը արևային լոգանքից և ծովում լողալուց, ձմռանը դահուկով և չմուշկով սահելուց անմիջապես հետո։
• Հանքային լոգանք ընդունելիս սուզվել մինչև պտկային գիծը. սրտի շրջանը չի խորասուզվում: Մարմինը պետք է թուլացած լինի և գտնվի հարմար դիրքում։
• Չխոսել պրոցեդուրայի ընթացքում:
• Պրոցեդուրայի ավարտից հետո մարմինը չսրբել ակտիվ շարժումներով, այլ օգտագործել սրբիչը որպես «ծծան» («թեթև» սրբվել)։
• Պրոցեդուրայից հետո անպայման հանգստանալ 20-30 րոպեից ոչ քիչ։
• Պրոցեդուրայից առաջ և հետո չի կարելի երկար զբոսնել, ֆիզիկապես ծանրաբեռնվել, գերհոգնել։
• Չի կարելի հանքային լոգանք ընդունել անոթի կամ ուտելուց անմիջապես հետո։
• Լոգանքից հետո պետք է հագնվել առանց շտապելու։
• Հանքային լոգանքից առաջ ու ընթացքում ոգելից խմիչքներ օգտագործել կտրականապես արգելվում է։
Հանքային ջրով լոգանք ընդունելը ոչ բոլորի համար կարող է օգտակար լինել:
Պրոցեդուրաներ չեն նշանակվում, եթե առկա է`
•լոգանքի բաղադրիչների նկատմամբ անհատական անտանելիություն,
•ծանր աստիճանի շաքարային դիաբետ,
•բաց վերք,
•սնկային ինֆեկցիա,
•թաց մաշկաբորբ,
•տուբերկուլյոզ,
•հղիություն,
•երիկամային անբավարարություն,
•ինտենսիվ գլխացավեր, գլխապտույտ,
•մարմնի ցանկացած հատվածի մշտական կամ դրվագային ցավ,
•սրտխառնոց,
•սուր ինֆեկցիոն հիվանդության ախտանիշներ (ջերմություն, դող, կոկորդի ցավ, հարբուխ, արցունքահոսություն, փսխում, լուծ և այլն),
•մաշկի ցան,
•խրոնիկ հիվանդությունների սրացում,
•դաշտան,
•զարկերակային ճնշում 150/95 մմ սնդիկի սյուն կամ բարձր,
•մարմնի ջերմաստիճան 36.9°C-ից բարձր կամ 36.0°C-ից ցածր,
•անոթազարկի հաճախականություն 60 զարկ/րոպեից ցածր կամ 90 զարկ/րոպեից բարձր։
Հոդվածը կրում է ճանաչողական բնույթ և չի հանդիսանում պաշտոնական տեղեկատվություն:
*Խմբագրումը կատարված է Կուպոն.հայ-ի կողմից: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին ակտիվ հղվելը պարտադիր է: