Կարբոնային լազերային պիլինգը լազերի ազդեցությամբ մաշկի երիտասարդացման և խորը մաքրման պրոցեդուրա է։ Նաև հայտնի է «ածխածնային պիլինգ» անվամբ՝ կարբոնի (ածխածնի դիօքսիդ) հիմքով հատուկ նանոգելի օգտագործման պատճառով։
Հաճախ այս պրոցեդուրան անվանում են «մաշկի կարբոնային մաքրում», քանի որ այն խորը մաքրում է ծակոտիները և խորհուրդ է տրվում կիրառել ակնե ունեցողներին (ոչ սուր շրջանում)։
Դեմքի կարբոնային պիլինգի (karbonayin piling) գլխավոր առավելությունը պրոցեդուրայից հետո արագ վերականգնումն է։
Համեմատած մյուս պիլինգների՝ կարբոնային պիլինգի հակացուցումները և կողմնակի ազդեցությունները շատ քիչ են, չկա ցավոտ զգացողություն, պրոցեդուրան հնարավոր է անցկացնել կլոր տարի։
Պիլինգի համար կոսմետոլոգը տարածում է նանոգելը, սպասում է մինչ այն ամբողջությամբ չորանա և դրանից հետո սկսում է լազերի միջոցով ազդել մաշկի վրա։ Հետո դրվում է հանգստացնող դիմակը։ Ողջ պրոցեդուրան տևում է 45-60 րոպե։
Սովորաբար լավագույն արդյունքին հասնելու համար խորհուրդ է տրվում անցկացնել 4-5 պրոցեդուրա 1-2 շաբաթ ընդմիջումներով։ Ավելի հստակ կարող է որոշել կոսմետոլոգը՝ պիլինգից հետո գնահատելով մաշկի վիճակը և ցանկալի արդյունքը։
Ազդեցության մեխանիզմը
Լազերի և նանոգելի ազդեցությամբ տեղի է ունենում վերնամաշկի տաքացում, ածխածինները կարծես «պայթում են»՝ թեփազատելով մահացած բջիջները։ Այդկերպ թարմանում է մաշկը, և մաքրվում են ծակոտիները։
Ցուցումներ
Այն խորհուրդ է տրվում անել մաշկի հետևյալ խնդիրների դեպքում.
1․ ծերության առաջին նշաններ,
2․ հետքեր ակնեից հետո,
3․ բարձր ճարպոտություն,
4․ դեմքի խամրած գույն,
5․ պիգմենտացիա,
6․ կուպերոզ,
7․ կոմեդոններ:
Կարբոնային նանոգելով լազերային պիլինգի պրոցեդուրան մաշկի բոլոր տեսակները շատ լավ են ընդունում, բայց ամենից շատ այն համապատասխանում է ճարպոտ մաշկին, քանի որ լուծում է մի շարք առաջնային խնդիրներ՝ նվազեցնում է ճարպագեղձի արտադրությունը, նեղացնում և մաքրում է ծակոտիները, բորբոքումից հետո հարթեցնում է ռելիեֆը։
Ինչպես և մյուս բոլոր պիլինգներից հետո, կարող են նկատվել հետևյալ կողմնակի ազդեցությունները. թեթև կարմրություն, քոր, թեփոտում։ Սակայն ճիշտ խնամքի դեպքում վերականգնման ժամանակահատվածում դրանք արագ կանցնեն։ Ընդհանուր առմամբ, կարբոնային պիլինգը վտանգավոր չէ։
Ինչ արդյունք ակնկալել ածխածնային պիլինգից հետո
Կուրս անցկացնելուց հետո կոսմետոլոգները խոսատանում են ստանալ «ճենապակյա տիկնիկի» էֆեկտ՝ հարթ, փայլուն մաշկ։ Մաշկի խորը շերտերի վրա լազերի ազդեցության շնորհիվ ակտիվանում է վերնամաշկում սեփական կոլագենի արտադրությունը, ինչի շնորհիվ մաշկը ձեռք է բերում առաձգականություն. բարելավվում է դեմքի գույնը, նվազում է կնճիռների քանակը։
Հոդվածը կրում է ճանաչողական բնույթ և չի հանդիսանում պաշտոնական տեղեկատվություն:
Անցեք հղումով. "Առողջ և Գեղեցիկ"
* Թարգմանումն ու խմբագրումը կատարված է Կուպոն.հայ-ի կողմից: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին ակտիվ հղվելը պարտադիր է: