Լամինացիան (mazeri laminacia) նախատեսված է և՛ առողջ մազեր ունեցողների համար՝ ավելացնելով փայլ և դարձնելով դրանք ավելի “հնազանդ” և՛ վնասված մազեր ունեցողների համար՝ դարձնելով դրանք ավելի հաստ և ամուր՝ պաշտպանելով բացասական ազդեցությունից։
Սա բազմափուլ գործընթաց է, որն իր մեջ ներառում է մազափնջերի պատում հատուկ նյութով։
Լամինացիոն պարունակությունը տարածում են վրձնիկով՝ ինչպես ներկը։ Միջոցը պատում է մազերը, որի արդյունքում նրանց վրա բարակ թաղանթ է գոյանում, ինչն էլ պաշտպանում է մազերը վնասվածքներից։
Գլխի մաշկի վրա նյութը չեն տարածում. մասնագետը արմատից քիչ հեռու է պատում։
Ի՞նչ է լամինացիան
Պաշտպանություն: Լամինացիոն նյութի թաղանթը կպաշտպանի ոճային միջոցների և վարսահարդարման սարքերի բացասական ազդեցությունից, ձմեռվա ցրտից և ամառվա տապից, ծովի ջրից, քաղաքային օդից և փոշուց։
Ամրացում: Պաշտպանիչ թաղանթը մազերը դարձնում է ավելի ամուր և հաստ։
Ազատում է փխրունությունից և ծայրերի կոտրտվելուց: Այս կետը տրամաբանորեն բխում է նախորդ երկուսից։ Մազերը հուսալի վահանի տակ կլինեն, որն ուղղակի թույլ չի տա “մարտիկներին” կոտրվել։
“Հնազանդություն”, ծավալ և փայլ: Դա նկատելի կլինի անմիջապես պրոցեդուրայից հետո. ծավալը կավելանա նվազագույնը 15% -ով, իսկ մազերը սանրելը հաճույք կպատճառի։
Գույնի պահպանում: Լամինացիոն բաղադրությունը կպաշտպանի ներկը լվացումից։
Եթե լամինացիա (mazeri laminacia) կատարել մազերը ներկելուց, երանգավորումից կամ շերտերի գունավորումից (мелирование) հետո, ապա նրանց գույնը և փայլը ավելի երկար կպահպանվի։
Սակայն կարևոր է նշել, որ մազերի լամինացիան ժամանակավոր պրոցեդուրա է։ Այն ծածկում է թերությունները և լավացնում մազերի արտաքին տեսքը, սակայն չի ազատում մազափնջերի վնասվածությունից։
Լամինացիայի հակացուցումները
- Վերքերի, բորբոքումների և այլ վնասվածքների առկայություն գլխամաշկի վրա:
- Առատ մազաթափություն:
- Ալերգիա լամինացնող նյութի բաղադրամասերի հանդեպ:
- Շատ զգայուն գլխամաշկ:
- Հղիություն և կրծքով կերակրում:
Արժե լամինացիա անել, եթե՝
- մազերդ բարակ են,
- հաճախ ես մազերդ ներկում,
- փնջերը դարձել են շատ չոր և անփայլ,
- պատրաստվում ես գնալ ծով կամ ագրեսիվ կլիմայով վայր:
Լամինացման պրոցեդուրան բավական տևական է։ Այն միջինում տևում է մեկուկեսից մինչև երեք ժամ։ Ժամանակը կախված է մազափնջերի երկարությունից և խտությունից։
Պրոցեդուրայի արդյունքը պահպանվում է 3-6 շաբաթ։ Ամեն ինչ կախված է պրոցեդուրայից հետո խնամքի կանոնների պահպանումից, լվացման հաճախականությունից և միջոցներից։
Պրոցեդուրան կարելի է կրկնել այն ժամանակ, երբ անհրաժեշտ կհամարեք։
Հոդվածը կրում է ճանաչողական բնույթ և չի հանդիսանում պաշտոնական տեղեկատվություն:
Անցեք հղումով. Զեղչով լամինացիայի առաջարկները
* Թարգմանումն ու խմբագրումը կատարված է Կուպոն.հայ-ի կողմից: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին ակտիվ հղվելը պարտադիր է: