• Բոլոր Զեղչերը
  • Սնունդ և ըմպելիքներ
  • Հանգիստ
    • Ծաղկաձոր
    • Դիլիջան
  • Առողջ և Գեղեցիկ
  • Ժամանց
  • Ինչպե՞ս է աշխատում
  • Ինչպե՞ս գնել կտրոն
  • Ինչու՞ օգտվել հենց մեր զեղչերից
  • Իմ հարցերը
  • Դառնամ գործընկեր
  • BLOG
  • Անցած ակցիաները
  • Կապ
Զեղչի կուպոններ Հայաստանում
  • Բոլոր Զեղչերը
  • Ինչու՞ օգտվել հենց մեր զեղչերից
  • Ինչպե՞ս գնել կտրոն
  • BLOG
  < դեպի բլոգ
Շատուշ, բալայաժ, օմբրե: Ինչի՞ մասին է խոսքը

Շատուշ, բալայաժ, օմբրե: Ինչի՞ մասին է խոսքը

Գոյություն ունի մազերի ներկման տարատեսակ տեխնիկաների բազմազանություն։ Դրանց շնորհիվ կարելի է տարբեր արդյունքների և վիզուալ էֆեկտների հասնել։

Մազերի ներկման տարբերակները կարող են լինել մասնակի, ամբողջական, գունային սահուն անցմամբ։

Շատուշը, բալայաժը և օմբրեն մազերի մասնակի գունաբացման տեխնիկաներ են։

Դրանց միավորում է գույնի տարածումը։ Գույնի տարածում է կոչվում երանգների անցումը բացից մուգի և հակառակը։ 

Դեպքերի մեծամասնությունում շատուշը, բալայաժը և օմբրեն կատարվում են մազափնջերի գունաբացման և անհրաժեշտ գույնով հետագա գուներանգման միջոցով։

 

Բալայաժ

Ֆրանսերենից "balayage" թարգմանաբար նշանակում է "ավլել"։ Գունաներկողը ներկանյութով մազերը պատում է ավլելու շարժումներով (այստեղից է տեխնիկայի անվանումը)։
Տվյալ տարբերակում, ինչպես և շերտաներկման (мелирование) ժամանակ, հիմնականը գույների կոնտրաստային համակցումն է։ Որպես հիմք վերցվում է բնական գույնը և, մազերի երկարության մեջտեղից մինչև ծայրերը գույնի տարածմամբ, ստեղծվում են բաց մազափնջեր:

Ներկով պատման ժամանակ փայլաթիթեղ (фольга) չի օգտագործվում՝ ներկումը կատարվում է բաց կամ հատուկ թաղանթի տակ։ Ի տարբերություն օմբրեի, ներկված և բնական մազերի միջև սահմանը համարյա աչքի չի ընկնում։

 

Բալայաժը կատարվում է վրձնի ուղղահայաց շտրիխների միջոցով՝ սահուն անցնելով դեպի մազերի բաց ծայրեր։ Այսինքն, ամենաբաց փնջերը գտնվում են ներքևում։ 

Ի տարբերություն շատուշի, բալայաժը ենթադրում է գույնի ամբողջական պատում ծայրերին։ Արդյունքում՝ գույնի գեղեցիկ տարածում, սահուն անցում մուգ արմատներից դեպի բաց ծայրեր։

 

Բալայաժի հիմնական առավելությունները 

․ Կարելի է թարմացնել 3-4 ամիսը մեկ անգամ

․ Քողարկում է սպիտակած մազերը 

․ Բնականին մոտ տեսք ունի

․ Ունի երիտասարդացնող էֆեկտ՝ դեմքին մոտ բաց մազափնջերի հաշվին։

 

Շատուշ

“Շատուշ” ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է "այծի փափկամազ"։ Անվանումը ստացել է այն պատճառով, որ մազերը  ներկելուց առաջ պետք է գզել և սանրել (փափկամազի տեսք է ստանում)։

Շատուշը երբեմն անվանում են կատարելագործված օմբրե։ Գունաբացվում է մազերի երկարության մոտավորապես կեսը։ Սակայն պարտադիր կատարվում է  գույնի գեղեցիկ տարածում։

Շատուշ գունաներկումը, բնական գույն ստանալու համար, նախատեսում է 2-3 մոտ երանգների օգտագործում։ 

Վարպետը ներկում է ծայրերը և դրանց մոտ գտնվող մազափնջերը. մազափնջերը մշակվում են քաոսային կերպով։ Գունաներկումը կատարվում է առանց փայլաթիթեղի (фольга) օգտագործման և՝ նախապես գզելով։

Գույնի տարածման շնորհիվ ստեղծվում է այրված մազափնջերի էֆեկտ։

 

Էական սահմանափակումներ շատուշի կիրառման համար չկան, սակայն լավ կլինի, որ մազերի երկարությունը լինի ուսերից ներքև, քանի որ գունային փայլքի խաղը ավելի լավ կնայվի։ Ինչպես բալայաժը, այնպես էլ շատուշը սազում է ավելի բաց գույնի մազեր ունեցողներին։

 

Շատուշ գունաներկման հիմնական առավելությունները 

. Համեմատաբար ապահով միջոց է մազերը մի փոքր գունաբացելու համար

. Չի պահանջում հաճախակի թարմացում

. Մի քանի երանգի օգտագործումը մազերին ծավալ է հաղորդում

 

Ինչո՞վ է տարբերվում շատուշը բալայաժից: 5 հիմնական կետեր 

1. Շատուշ գունաներկման ժամանակ մազափնջերը գունաբացվում են մազերի երկարության մեջտեղից։ Իսկ բալայաժի  ժամանակ՝ ամբողջ երկարությամբ։

2. Շատուշը ենթադրում է գզվածք։ Իսկ բալայաժ տեխնիկան դա չի նախատեսում։

3. Բալայաժը ավելի հաճախակի շտկում է պահանջում, հատկապես, եթե հարկավոր է քողարկել սպիտակած մազերը։

4. Շատուշը մեծամասամբ սազում է թխահերներին։ Մինչդեռ բալայաժը համարվում է ավելի ունիվերսալ տեխնիկա։

5. Շատուշը հարմար է մազերի ցանկացած երկարության համար։ Իսկ բալայաժը ավելի լավ է անել գոնե "կարե" սանրվածքի վրա։ Համարվում է նաև, որ բալայաժը վիզուալ ավելի մեծ ծավալ է հաղորդում մազերին։ Նաև ավելի լավ է նայվում գանգուրների վրա։ 

 

Ի՞նչ նմանություն ունեն բալայաժը և շատուշը 

. Ներկով կամ գունաբացող փոշով պատումը համընկնում են։ Երկու դեպքում էլ այն քաոսային է։

. Գույնի անցումը և՛ շատուշի, և՛ բալայաժի դեպքում լղոզված է և սահուն։

. Գունաներկման երկու եղանակները ապահովում են մաքսիմալ բնական էֆեկտ։

 

Բալայաժը նույնպես ենթադրում է հրաժարում փայլաթիթեղից։ Արդյունքը հիշեցնում է այրված մազեր։ Սակայն ներկով պատվում են ոչ միայն ծայրերը, այլ նաև դեմքին մոտ գտնվող բարակ մազափնջերը։ Դրա շնորհիվ բալայաժը գերազանց ծածկում է առաջին սպիտակած մազերը։

 

Օմբրե

"Օմբրեն" ֆրանսերեն բառ է, որը թարգմանվում է որպես "ստվեր"։ 

Օմբրեն ենթադրում է սահուն (իսկ երբեմն էլ՝ ոչ այդքան) անցում մազերի մուգ երանգից դեպի բացը։ 

 

Արմատներին ձեռք չի տրվում, իսկ ծայրերը ներկվում են ավելի բաց երանգով։ Օմբրեն մազերի ծայրերին տալիս է այրվածի էֆեկտ։
Սազում է թխահերներին, շիկահերներին, շիկակարմիր մազերով աղջիկներին, նույնիսկ նրանց, ովքեր հպարտանում են իրենց երբևէ չներկված մազերի բնական գույնով։

Օմբրեն գեղեցիկ տեսք ունի ցանկացած երկարության վրա. մազերին տալիս է խտություն, վիզուալ ծավալ և երանգի խորություն։  

 

Օմբրեն, ի տարբերություն բալայաժի և շատուշի, ենթադրում է մի երանգից մյուսին անցնելու տեսանելի հստակ սահման։


Հոդվածը կրում է ճանաչողական բնույթ և չի հանդիսանում պաշտոնական տեղեկատվություն:

Անցեք հղումով. Շատուշ, բալայաժ, օմբրե գունաբացման առաջարկները "Առողջ և Գեղեցիկ" բաժնում 

 

* Թարգմանումն ու խմբագրումը կատարված է Կուպոն.հայ-ի կողմից: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին ակտիվ հղվելը պարտադիր է:

Առողջ և Գեղեցիկ

Շաբաթը 1 անգամ ուղարկում ենք նոր հոդվածների մասին իրազեկում

  < դեպի բլոգ

Օգնություն

📞 +37493043049   10:00-22:00
  • Ինչպե՞ս է աշխատում
  • Իմ հարցերը
  • Դառնամ գործընկեր
  • BLOG
  • Անցած ակցիաները
  • Կապ
Վճարման տարբերակներ

Օֆերտա

Գաղտնիության Քաղաքականություն