• Բոլոր Զեղչերը
  • Սնունդ և ըմպելիքներ
  • Հանգիստ
    • Ծաղկաձոր
    • Դիլիջան
  • Առողջ և Գեղեցիկ
  • Ժամանց
  • Ինչպե՞ս է աշխատում
  • Ինչպե՞ս գնել կտրոն
  • Ինչու՞ օգտվել հենց մեր զեղչերից
  • Իմ հարցերը
  • Դառնամ գործընկեր
  • BLOG
  • Անցած ակցիաները
  • Կապ
Զեղչի կուպոններ Հայաստանում
  • Բոլոր Զեղչերը
  • Ինչու՞ օգտվել հենց մեր զեղչերից
  • Ինչպե՞ս գնել կտրոն
  • BLOG
  < դեպի բլոգ
Տուրեր Հայաստանում

Տուրեր Հայաստանում

Հայաստանի տուրեր առաջարկում են տուրիստական ընկերությունների ճնշող մեծամասնությունը։ Սակայն այդպես միշտ չի եղել։


Տուրեր և էքսկուրսիաներ Հայաստանում առաջարկողները կտրուկ ավելացան 2020թ. գարնանից, երբ, կորոնավիրուսային համավարակի հետ կապված, փակվեցին մեր երկրի օդային և ցամաքային սահմանները։ Արդյունքում՝ արտագնա ուղղությամբ աշխատող տուրիստական ընկերությունները 100%-ով զրկվեցին իրենց գործունեությունից։ Դա կենսական անհրաժեշտություն առաջացրեց անհապաղ գտնել բիզնես գործունեության նոր ոլորտներ։

Վերապրոֆիլավորումն անխուսափելի էր, սակայն գործունեության մի շարք ոլորտներ ևս փակվել էին կամ ապրում էին ոչ լավ ժամանակներ։ Ուստի արտագնա տուրիստական ընկերությունների համար ամենաշահավետ ընտրությունը վերապրոֆիլավորումն էր նույն ոլորտի սահմաններում. հայացքը հառեցին ներքին տուրերի կողմը։

Սակայն ներքին տուրիզմի շուկան ամռան ամիսներին էլ անգամ մոտ չվերականգնվեց 2019թ. նույն ժամանակաշրջանի ծավալների համեմատած։ Առաջարկն անհամեմատ գերազանցում էր պահանջարկը։ Հենց դա էլ բերեց հաճախորդի համար «պատերազմի»։ Դրա հիմնական դրսևորումը գնային պատերազմն էր՝ դեմպինգը։

Տուր ընկերությունները, անհատ գիդերը Հայաստանի տուրեր սկսեցին առաջարկել առավելագույն ցածր գնով։ Սրա հետ զուգահեռ՝ շուկայում բազմապատկվեցին ոչ արհեստավարժ գիդերը, կասկածելի տուրիստական գիտելիքներով գիդ-վարորդները, այլ ոչ պրոֆիլային ոլորտներից ներքին տուրիզմ սողոսկած չակերտավոր գիդերը։ Այս բոլորը բերեց տուրիստական առաջարկների որակի խիստ անկման։
Էժան և անորակ տուրերը չարյաց փոքրագույնն էին, քանի որ տուրիստական երթուղիներում սկսեցին հայտնվել կասկածելի տեխնիկական վիճակում գտնվող և/կամ պատկառելի տարիք ունեցող փոխադրամիջոցներ։



Հայաստանում էքսկուրսիաներ փնտրող մեր քաղաքացիները այս կամ այն տուրիստական ընկերության առաջարկներից օգտվելու որոշումը հիմնականում կայացնում են՝ տուրի գինը հիմք ընդունելով։ Դա էլ հաճախակի բերում է հիասթափության, խաբվածության զգացողության, քանի որ տուրի որակն ու ներգրավված անձնակազմի սպասարկումը հիմնականում չի համապատասխանում գովազդային տեքստում հայտարարվածին։

Հնարավոր չէ շուկայական կայացած գնից զգալի ցածր գնով որակյալ ծառայություն մատուցել։ Չէ որ որակյալ գիդին, «նորմալ» վարորդին, այլ հարակից ծառայությունները վճարելու համար տնտեսվարողը (տուր ընկերությունը) պետք է տուրի գինը պահի շուկայականի սահմաններում։ Զգալի ցածր գնով որակ չես ապահովի։

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին իրենց գործողություններով չնպաստել ոչ պրոֆեսիոնալների և խաբեբաների ավելացմանը. պետք չէ օգտվել շատ էժան տուրերից։

Ստորև փորձենք տալ ազնիվ տնտեսվարողի (տուր ընկերության) գնահատման/ընտրության չափորոշիչները, որտեղ գինը առաջին տեղում չէ:

1. Գիդի ստաժը:

2. Տուրիստական ընկերության գործունեության ժամկետը։
Պարտադիր չէ, որ տուր ընկերությունը ներքին տուրերի ոլորտում հնաբնակ լինի։ Սակայն տուրիստական ոլորտում մի քանի տարվա գործունեության փաստը կխոսի այն մասին, որ տնտեսվարողը կարևորում է իր վարկանիշը, հասկանում է հաճախորդին գոհացնելու անհրաժեշտությունը։
Ուշադրություն դարձրեք նաև տուր ընկերության կայքի, սոց. ցանցում էջի առկայությանը և դրանց կառուցվածքի ու բովանդակության արդիականությանը, ապրանքանշանի առկայությանը և ընկերության գործունեության լրջության մասին վկայող այլ ազդակներին։ Այս բոլորը տնտեսվարողի պարկեշտության և արհեստավարժության մասին կարող է խոսել։

3. Տուրի գինը:

Շնորհակալություն ուշադրության համար։ 

 

Առողջ և Գեղեցիկ

Շաբաթը 1 անգամ ուղարկում ենք նոր հոդվածների մասին իրազեկում

  < դեպի բլոգ

Օգնություն

📞 +37493043049   10:00-22:00
  • Ինչպե՞ս է աշխատում
  • Իմ հարցերը
  • Դառնամ գործընկեր
  • BLOG
  • Անցած ակցիաները
  • Կապ
Վճարման տարբերակներ

Օֆերտա

Գաղտնիության Քաղաքականություն