Ի տարբերություն այլ մանիպուլյացիաների (մազերի կցանում, ներկում), tartichneri laminacia-ին դիմում են ոչ միայն արտաքին տեսքի բարելավման, այլ նաև թարթիչների ամրացման և աճի խթանման համար։
Շիճուկը, որը քսում են պրոցեդուրայի ընթացքում, վիտամինային խառնուրդ է, որը սնուցում է թարթիչները և արագացնում է նրանց աճը՝ ակտիվացնելով «քնած» մազարմատները։ Իսկ ավարտական փուլը՝ կերատինով պատումը ծավալ և փայլ է հաղորդում։
Tartichneri laminacia-ն խնայող քիմիական գանգրացում (завивка) է։ Այն թույլ է տալիս հասնել ոլորված թարթիչների էֆեկտի։
Թարթիչների լամինացիայի համար պետք չէ հատուկ պատրաստվել։ Պրոցեդուրան տևում է մոտ մեկ ժամ և կատարվում է պառկած վիճակում։
Լամինացիան կատարվում է փակ աչքերի վրա։ Սկզբում թարթիչները ամրացվում են հատուկ գլանիկի վրա։ Շատ կարևոր է, որ վարպետը ճիշտ տեղադրի դա: Գլանիկի չափսը վարպետը ընտրում է՝ կախված թարթիչների երկարությունից և ակնկալվող թեքությունից։ Դրանից է կախված աշխատանքի որակը։ 7-9 րոպե հետո քսվում է քիմիական խառնուրդը։
Հաջորդ փուլը՝ թարթիչների ներկումը սև կամ մուգ շագանակագույն ներկով։ Եվ, վերջապես, ավարտական ակորդը՝ կերատինով նյութով պատումը, որը չեզոքացնում է «քիմիայի» բացասական ազդեցությունը, ամրացնում է մազը։
Պրոցեդուրայից հետո լվացվել չի կարելի ուղիղ մեկ օր, իսկ քնել պետք է շատ զգուշորեն, որպեսզի չճմրթեք և «չկոտրատեք» թարթիչները։ ՈՒստի, եթե կարևոր միջոցառում ունեք, ապա լամինացիան կատարեք դրանից մեկ-երկու օր առաջ։
Անժխտելի պլյուսեր.
. որակյալ պրոցեդուրայից հետո թարթիչները իսկապես գերազանց տեսք կունենան. կլինեն ոլորված, սև, սակայն ոչ տիկնիկի նման, այլ՝ լրիվ բնական։ Վարպետին բացատրեք, որ ձեզ հարկավոր չէ «անհավանական» կորություն և չեք ցանկանում, որ թարթիչների ծայրերը հասնեն մինչև վերին կոպը։
․ պրոցեդուրայի արդյունքում թարթիչները ոչ միայն չեն տուժում, այլև ամրանում են, սկսում են ավելի արագ աճել։
․ թարթիչների լամինացումից հետո կարելի է հաճախել շոգեբաղնիք, լողավազան, ծովում լողալ, լինզաներ կրել։
․ լամինացիայի էֆեկտը տևում է մոտ երկու ամիս։ Այդ ժամանակահատվածում կարելի է ստվերաներկ ընդհանրապես չօգտագործել. թարթիչները սև են։ Հենց սա էլ այս բյութի-ծառայության հիմնական առավելությունն է։
․ աճած լամինացված թարթիչները տգեղ չեն նայվում, ինչպես լինում է մազերի կցանումից (наращивание) հետո։ Մազիկները կսկսեն աստիճանաբար «ետ բացվել», ներկը աստիճանաբար կմաքրվի, թարթիչները կվերադառնան սովորական դիրքի։
Առաջին պրոցեդուրայից հետո թարթիչները չեն թափվի և չեն նոսրանա, սակայն հաճախակի պետք չէ օգտվել լամինացիայից։ Կարելի է կատարել մեկ անգամ և մոտ 2-3 ամիս «հանգստանալ»։
Պրոցեդուրաների միջև ժամանակահատվածում թարթիչները սնուցեք յուղով (գերչակի կամ երիժնակի), A և E վիտամիններով։
Հոդվածը կրում է ճանաչողական բնույթ և չի հանդիսանում պաշտոնական տեղեկատվություն:
Անցեք հղումով. "Առողջ և Գեղեցիկ"
* Թարգմանումն ու խմբագրումը կատարված է Կուպոն.հայ-ի կողմից: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին ակտիվ հղվելը պարտադիր է: