• Բոլոր Զեղչերը
  • Հանգիստ
    • Ծաղկաձոր
    • Դիլիջան
  • Ինչպե՞ս է աշխատում
  • Ինչպե՞ս գնել կտրոն
  • Ինչու՞ օգտվել հենց մեր զեղչերից
  • Իմ հարցերը
  • Դառնամ գործընկեր
  • BLOG
  • Անցած ակցիաները
  • Կապ
Զեղչի կուպոններ Հայաստանում
  • Բոլոր Զեղչերը
  • Ինչու՞ օգտվել հենց մեր զեղչերից
  • Ինչպե՞ս գնել կտրոն
  • BLOG
  < դեպի բլոգ
Դիլիջանի արշավային երթուղիները

Դիլիջանի արշավային երթուղիները

Եթե արշավների մեծ սիրահար եք և Հայաստանում փնտրում եք վայր, որը հնարավորություն կտա անմոռանալի հանգիստ անցկացնել բնության գրկում, խարույկի շուրջ կամ լեռան գագաթին, ապա այցելեք Դիլիջան։

Կներկայացնենք Դիլիջանի մի քանի արշավային երթուղիներ։

Մաթոսավանքից Ջուխտակ վանք

Այս արշավային երթուղին համարվում է Դիլիջանում ամենակարճը։ Երկարությունը կազմում է 3.5 կմ։

Մաթոսավանքը և Ջուխտակ վանքը գտնվում են Բլդան գետի կիրճի երկու կողմերում։ Սկզբում կարող եք բարձրանալ Ջուխտակ վանք, ապա գետի հունով իջնել ցած և, շրջանցելով այն, կտեսնեք բնության գրկում թաքնված  Մաթոսավանքը։

 

Պարզ լճից Գոշ գյուղ

Այս երթուղին համարվում է Դիլիջանի ամենահայտնի երթուղիներից մեկը, որը հնարավորություն կտա տեսնել դիլիջանյան բնության երկու հրաշքները՝ Պարզ լիճը և Գոշ լիճը։

Երթուղու երկարությունը կազմում է 7 կմ, բայց եթե ցանկանում եք տեսնել Գոշ լիճը, ապա ևս 3 կմ հարկավոր է քայլել Գոշ գյուղից։

Երթուղին սկսվում է Պարզ լճից, ապա հաճարենիների խիտ ու գեղեցիկ անտառի միջով հասնում եք Գոշ գյուղ։ Գոշ գյուղում է գտնվում Գոշավանք վանական համալիրը, ուր նույնպես կարող եք այցելել երթուղու ընթացքում։ Ճանապարհին կտեսնեք «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնը»։

 

Վերելք  Ապակեքար լեռ

Ապակեքար կամ Աբեղաքար անունով հայտնի լեռը գտնվում է Տավուշի մարզում՝ Հաղարծին և Հովք գյուղերի միջև: Բարձրությունը 1651 մետր է:

Ճանապարհը անցնում է Սառցապատի լեռնաշղթայով՝  աննկարագրելի բնության գրկում, որտեղ կարող եք հանդիպել կանաչապատ մարգագետիններում արածող ձիերի և հենց տեղում էլ կզբաղվեք ձիավարությամբ։

Այս արշավային երթուղու երկարությունը կազմում է 11 կմ:

 

Մաթոսավանքից Ջուխտակ վանք և Հաղարծին

Այս արշավային երթուղին համարվում է Դիլիջանում ամենաերկարը։

Երթուղին սկսվում է Մաթոսավանքից: Մաթոսավանքից Ջուխտակ վանք կարելի է հասնել մեկ ժամում։ Ճանապարհը անցնում է սարերի և ձորերի միջով. այս երկու վանքերն էլ գտնվում են բնության գրկում թաքնված։

Ջուխտակ վանքից դեպի Հաղարծին կազմում է 15 կմ։ Ճանապարհին կարող եք այցելել նաև «Խաչի մատուռ» անվանվող վայրը։ Հավանական է, որ ճանապարհին հանդիպեք եղնիկների։

 

Ահա սրանք են Դիլիջանի մի քանի արշավային երթուղիները, որոնք ձեզ հնարավորություն կտան վայելել նախընտրած հանգիստը։

 

 

*Տեքստը պատկանում է Կուպոն.հայ-ին: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին ակտիվ հղվելը պարտադիր է:

Uncategorised

Շաբաթը 1 անգամ ուղարկում ենք նոր հոդվածների մասին իրազեկում

  < դեպի բլոգ

Օգնություն

📞 +37493043049   11:00-19:00
Viber +37493043049   11:00-19:00
  • Ինչպե՞ս է աշխատում
  • Իմ հարցերը
  • Դառնամ գործընկեր
  • BLOG
  • Անցած ակցիաները
  • Կապ
Վճարման տարբերակներ

Օֆերտա

Գաղտնիության Քաղաքականություն