• Բոլոր Զեղչերը
  • Հանգիստ
    • Ծաղկաձոր
    • Դիլիջան
  • Ինչպե՞ս է աշխատում
  • Ինչպե՞ս գնել կտրոն
  • Ինչու՞ օգտվել հենց մեր զեղչերից
  • Իմ հարցերը
  • Դառնամ գործընկեր
  • BLOG
  • Անցած ակցիաները
  • Կապ
Զեղչի կուպոններ Հայաստանում
  • Բոլոր Զեղչերը
  • Ինչու՞ օգտվել հենց մեր զեղչերից
  • Ինչպե՞ս գնել կտրոն
  • BLOG
  < դեպի բլոգ
Դիլիջան այցելած աշխարհահռչակ արվեստագետները

Դիլիջան այցելած աշխարհահռչակ արվեստագետները

Դիլիջանը դրախտավայր է, որի դռները մշտապես բաց են եղել ոչ միայն տեղի արվեստագետների, այլ նաև համաշխարհային հռչակ ունեցող արվեստագետների առջև։

 

Դիլիջանում ապրել և ստեղծագործել են աշխարհահռչակ արվեստագետներ՝ Առնո Բաբաջանյանը, Դմիտրի Շոստակովիչը, Ռոդիոն Շչեդրինը, Ջոն Տեր-Թադևոսյանը, Մայա Պլիսեցկայան, Չինգիզ Այթմատովը, Մարսել Մարսոն, Մարտիրոս Սարյանը, Էդվարդ Միրզոյանը և այլոք։

 

Դիլիջանում տեղի էին ունենում ֆուտբոլային հանդիպումներ Բաբաջանյանի և Շչեդրինի թիմերի միջև, իսկ Շոստակովիչը խաղը ընդհատում էր այն ժամանակ, երբ գնդակը հասնում էր իրենց իսկ տնկած խնձորենիներին։

 

Ֆուտբոլային հանդիպումներից հետո խաղը շարունակվում էր նարդու սեղանի շուրջ։

 

Մայա Պլիսեցկայային կարող էիք գտնել սունկ հավաքելիս, որպեսզի Ջոն Տեր-Թադևոսյանը սնկով հրաշալի ապուր պատրաստեր։

 

Դիլիջանում են իրենց սիրո պատմությունը հյուսել հանրաճանաչ Մայա Պլիսեցկայան և Ռոդիոն Շչեդրինը, ովքեր իրենց հանգիստը մշտապես անցկացրել են այստեղ։

 

Դիլիջանում է իր կյանքի մի մասն անցկացրել կյանքին սիրահարված և աշխարհին սեր պարգևած հռչակավոր կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը։ Հենց Դիլիջանում է գրել Բաբաջանյանը իր հայտնի ստեղծագործություններից «Նոկտյուրնը», իսկ «Անուրջներ» ստեղծագործությունը առաջին անգամ հնչել է Դիլիջանում իր տված վերջին հարցազրույցի ժամանակ։ Իր հուշերում նա գրում է, որ բնակվում է Մոսկվայում, բայց ապրում է Դիլիջանում։

 

Դիլիջանում երկու տարի ապրել և ստեղծագործել է Դմիտրի Շոստակովիչը և հենց այնտեղ է գրել «Համլետ» օպերայի երաժշտությունը և 9-րդ, 10-րդ լարային քառյակները։

 

Դիլիջանը իր կախարդանքով դյութել է նաև հանրաճանաչ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանին։ Ասում են՝ նա ամեն առավոտ արթնացել, նայել է պատուհանից ու արտաբերել՝ «սա հրաշք է»:

 

Դիլիջանում կա վայր, որտեղ ի հայտ են գալիս տիեզերագնացների առողջական խնդիրները։ Պետք էր անցնել փորձաշրջան այդ վայրում՝ նոր միայն թռչել։ Այդ փորձաշրջանն անցել է հայտնի տիեզերագնաց Ակսիոնովը։

 

Այցելե՛ք Դիլիջան։

 

 

*Տեքստը պատկանում է Կուպոն.հայ-ին: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին ակտիվ հղվելը պարտադիր է:

Uncategorised

Շաբաթը 1 անգամ ուղարկում ենք նոր հոդվածների մասին իրազեկում

  < դեպի բլոգ

Օգնություն

📞 +37493043049   11:00-19:00
Viber +37493043049   11:00-19:00
  • Ինչպե՞ս է աշխատում
  • Իմ հարցերը
  • Դառնամ գործընկեր
  • BLOG
  • Անցած ակցիաները
  • Կապ
Վճարման տարբերակներ

Օֆերտա

Գաղտնիության Քաղաքականություն