• Բոլոր Զեղչերը
  • Սնունդ և ըմպելիքներ
  • Հանգիստ
    • Ծաղկաձոր
    • Դիլիջան
  • Առողջ և Գեղեցիկ
  • Ժամանց
  • Ինչպե՞ս է աշխատում
  • Ինչպե՞ս գնել կտրոն
  • Ինչու՞ օգտվել հենց մեր զեղչերից
  • Իմ հարցերը
  • Դառնամ գործընկեր
  • BLOG
  • Անցած ակցիաները
  • Կապ
Զեղչի կուպոններ Հայաստանում
  • Բոլոր Զեղչերը
  • Ինչու՞ օգտվել հենց մեր զեղչերից
  • Ինչպե՞ս գնել կտրոն
  • BLOG
  < դեպի բլոգ
Արագածի մագնիսական լեռան առեղծվածը

Արագածի մագնիսական լեռան առեղծվածը

Գրավիտացիոն բլուրներն ("մագնիսական լեռ", "գրավիտացիոն ճանապարհ") իրենցից ներկայացնում են այնպիսի լանջեր, որոնցում թվում է, թե առարկաներն իրենք իրենց` գրավիտացիոն ուժերին դեմ գնալով, բարձրանում են լանջն ի վեր: Օրինակ` զարմանալի կերպով առարկաները (գնդակ, մեքենա) ներքև գլորվելու փոխարեն` սարն ի վեր են բարձրանում, իսկ ճանապարհի վերև բարձրացող հատվածում՝ անխոչընդոտ առաջ շարժվում:

 

Երկրագնդի վրա կան տասնյակ վայրեր, որոնք մարտահրավեր են նետում ֆիզիկայի օրենքներին: Այս առեղծվածային երևույթները գրավում են ոչ միայն գիտնականների, այլ նաև աշխարհի տարբեր ծայրերից ժամանող զբոսաշրջիկների ուշադրությունը: 

Դրանցից մեկը գտնվում է Հայաստանում` Արագած լեռան հարավային լանջին, Ամբերդ միջնադարյան ամրոց տանող ճանապարհին: Այս ճանապարհի վրա մեքենան ինքն իրեն կսկսի դեպի վեր շարժվել, իսկ որոշ տեղերում` նույնիսկ ավելացնել արագությունը:

Դիտեք հոլովակում:


ԱՐԱԳԱԾԻ ԳՐԱՎԻՏԱՑԻՈՆ ԲԼՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

Մագնիսական լեռ կոչվող այս երևույթը բացատրելու համար մի շարք գերբնական, գիտաֆանտաստիկ կամ դավադրության տեսություններին հարող կարծիքներ են հնչում, սակայն այն ունի պարզ բացատրություն։

 

Տեսողական ընկալման համար թեքության աստիճանը որոշելու ամենավստահելի աղբյուրը հորիզոնն է։ Սակայն երբ հորիզոնը չի երևում կամ անհարթ է, օգնության են հասնում տեսադաշտում գտնվող այլ առարկաներ, ինչպես, օրինակ, ծառերը կամ շրջակա լեռները։ 

Մեր ընկալմամբ վերջիններս ուղղահայաց են գետնի նկատմամբ, սակայն հաճախ նրանք թեքված են մի ուղղությամբ՝ քամու, ջրի, լույսի և այլ գործոնների ազդեցության պատճառով։ Երբ ուղեղը հորիզոնի փոխարեն հիմնվում է շրջապատում առկա առարկաների դասավորվածության վրա, այն երբեմն օպտիկական խաբկանքի է տրվում՝ «գլխիվայր շրջելով» բլրակի գագաթն ու ստորոտը։

 

Երբևէ կանգնե՞լ եք որևէ բլրի ստորոտին և բողոքել, թե այն չափից ավելի թեք է բարձրանալու համար։ Պարզվում է, մարդիկ գերագնահատում են թեքության աստիճանը՝ անկախ հոգեբանական հանգամանքներից։ 

Գիտափորձի արդյունքները ցույց տվեցին, որ անկախ դիտարկման առարկայից՝ մարդիկ մոտ 20 աստիճանով գերագնահատում են թեքությունը։ Սա է պատճառը, որ "մագնիսական լեռան" պատրանքն ավելի ուժեղ է, քան կարելի է սպասել փոքր թեքություն ունեցող հարթության դեպքում։

 

Այսպիսի վայր կա նաև Շիրակի մարզում՝ Ջաջուռ գյուղից ոչ շատ հեռու։

 

 

*Նյութը խմբագրված է բաց աղբյուրներից:

Ժամանց

Շաբաթը 1 անգամ ուղարկում ենք նոր հոդվածների մասին իրազեկում

  < դեպի բլոգ

Օգնություն

📞 +37493043049   10:00-22:00
  • Ինչպե՞ս է աշխատում
  • Իմ հարցերը
  • Դառնամ գործընկեր
  • BLOG
  • Անցած ակցիաները
  • Կապ
Վճարման տարբերակներ

Օֆերտա

Գաղտնիության Քաղաքականություն