Ամանորյա հանգիստ Դիլիջանում (amanorya hangist Dilijanum) կազմակերպելը թանկ չի լինի, եթե չընտրեք այնպիսի հյուրանոց կամ հյուրատուն, որտեղ տոնական սնունդ է տրվում։
Կարծում ենք, որ Դիլիջանի գեղատեսիլ բնության գրկում գտնվելը արդեն իսկ բավարար է Ամանորը ստացված համարելու համար։
Դիլիջանում բյուջետային հանգիստ կազմակերպելու պայման է նաև՝ ընտրել հյուրատուն (հյուրանոց, քոթեջ) Դիլիջան քաղաքի ծայրամասում կամ քաղաքից դուրս։ Երբևէ փորձել ե՞ք համեմատել Դիլիջանի հյուրատների (քոթեջների) գները ըստ տեղակայության։
Ահա ցանկը հյուրանոցների, հյուրատների, քոթեջների, որոնք հնարավոր է ամրագրել համեմատաբար էժան Նոր Տարին Դիլիջանում անցկացնելու համար՝ զեղչի կուպոնով էլ զեղչված։
Սակայն կա մեկ այլ կարևոր «մտահոգություն»: Տեղերի առկայությունը Նոր Տարուն։
Որպեսզի մատչելի կացարաններ ամրագրեք, պետք է ամանորյա հանգստի (amanor@ Dilijanum) մասին մտածեք վաղօրոք։ Առաջարկում ենք սեպտեմբերից-հոկտեմբերից արդեն սկսել զբաղվել ձեր տոնական հանգստի կազմակերպմամբ։ Հակառակ դեպքում, մեծ է հավանականությունը, որ, ավելի ուշ դիմելու դեպքում, չկարողանաք Նոր Տարվա օրերին ազատ տեղեր գտնել անգամ թանկարժեք համարներ տրամադրող հյուրանոցներում։ Սա ասում ենք մեր փորձից։
Ստորև անցնելով՝ ընտրեք հյուրատունը, հյուրանոցը, քոթեջը, որը մենք զեղչով կամրագրենք։
Բարի հանգիստ։
*Ամանորը Դիլիջանում տեքստը պատկանում է Կուպոն.հայ-ին: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին ակտիվ հղվելը պարտադիր է: