• Բոլոր Զեղչերը
  • Հանգիստ
    • Ծաղկաձոր
    • Դիլիջան
  • Ինչպե՞ս է աշխատում
  • Ինչպե՞ս գնել կտրոն
  • Ինչու՞ օգտվել հենց մեր զեղչերից
  • Իմ հարցերը
  • Դառնամ գործընկեր
  • BLOG
  • Անցած ակցիաները
  • Կապ
Զեղչի կուպոններ Հայաստանում
  • Բոլոր Զեղչերը
  • Ինչու՞ օգտվել հենց մեր զեղչերից
  • Ինչպե՞ս գնել կտրոն
  • BLOG
  < դեպի բլոգ
Էսքիզներ Դիլիջանի բուսական և կենդանական աշխարհից

Էսքիզներ Դիլիջանի բուսական և կենդանական աշխարհից

Բուսական աշխարհ

Դիլիջանը դրախտային վայր է, որը հարուստ է իր բուսական աշխարհի բազմազանությամբ:

Դիլիջանի ազգային պարկի տարածքում կարող եք հանդիպել շուրջ 977 տեսակի բույսեր` 51 ծառատեսակներ, 47 թփեր, 696 բազմամյա խոտաբույսեր, 176 միամյա և երկարամյա բույսեր, 7 մակաբույծեր։ Բուսատեսակներից 57-ը դեղաբույսեր են, 41 տեսակներն ուտելի են: Կան նաև սնկերի 480 տեսակներ, որոնցից 38 տեսակը թունավոր են:

Անդրադառնանք այն բուսատեսակներին, որոնք լայն տարածվածություն ունեն հիմնականում Դիլիջանի և Դիլիջանի ազգային պարկի տարածքում:

Այստեղ կարող եք գտնել կարմրածառի պուրակներ, որոնցից Աղնաբաթինը ամենախոշորն է ողջ Անդրկովկասում: Այս ծառն ապրում է 2-3 հազար տարի և թունավոր է: Այն գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում:

 

կարմրածառ

 

Դիլիջանի անտառների ժայռաճեղքերում, կիրճերում հանդիպում է անուշաբույր մի բուսատեսակ, որին տեղացիներն անվանում են արևքուրիկ՝ սրոհունդն է: Դեղաբույսը ժողովրդական բժշկության մեջ անվանվել է հրաշագործ բույս, հնում այն անվանել են նաև Աստծո կողմից տրված զենք սատանաների և դևերի դեմ: Այս բույսի որոշ տեսակներ նույնպես ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում:

 

սրոհունդ

 

Դիլիջանում լայն տարածում ունի կոծուկը կամ բլդրղանը: Դիլիջանի տարածքում կան այս բույսի յոթ տեսակներ: Դրանց ցողուններով դիլիջանցիները պատրաստում են անմահական թթու:

Դիլիջանի ազգային պարկի տարածքում հանդիպում է հայկական արոսենի, որը ոչ միայն գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում, այլ նաև՝ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում: Երկարությունը հասնում է 15 մետրի: Պտուղը օգտագործվում է սննդի մեջ, իսկ փայտանյութը կահույքի և երաժշտական գործիքների պատրաստման համար է կիրառվում:

 

հայկական արոսենի

 

Դիլիջանի ազգային պարկի ճերմակ գեղեցկուհին է եղբորոսինը: Այս ծաղիկն ունի շուրջ 14 տեսակ, բայց Հայաստանում կան 5 տեսակներ: Կովկասյան եղբորոսին Հայաստանի բնաշխարհիկ ծաղիկներից է: Բարձրությունը հասնում է 15-60սմ, տերևները խոշոր են և նշտարաձև: Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները հիմնականում սպիտակ են, բայց հանդիպում են նաև բաց վարդագույն և դեղնավուն տեսակներ:

Այս ծաղիկների որոշ տեսակներ նույնպես գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում:

 

եղբորոսին

 

 

 


Կենդանական աշխարհ

Դիլիջանի և ազգային պարկի տարածքում կարող եք հանդիպել փափկամարմինների 68, հոդվածոտանիների շուրջ 143 տեսակ, սողունների 19 և կաթնասունների 49 տեսակ:

Հազվադեպ հանդիպող տեսակ է Բնության պահպանության միջազգային Կարմիր գրքում ընդգրկված Պառնասիուս ապոլլո (Parnassius apollo) թիթեռը: Ապոլլոյի թևերի վրա վառ կարմիր կամ նարնջագույն բծերը նախազգուշացնում են, որ այս թիթեռը թունավոր է: Ահա թե ինչու թռչունները նրանց չեն դիպչում:

 

Պառնասիուս ապոլլո

 

Խիստ սահմանափակ տարածքներում են լինում Ալպյան ռոզալինա (Rosalia alpina) բզեզները՝ միայն Դիլիջանում և Սյունքի մարզում: Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ: Ունեն 15-40 մմ երկարություն, մոխրագորշագույն են, պատված են սև կետիկներով ու բծերով:

 

Rosalia alpina

 

Դիլիջանում կարող եք տեսնել Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Լայնականջ ծալքաշուրթ չղջիկին (Tadarida teniotis), որը ցերեկները թաքնվում է քարանձավներում: Մարմնի երկարությունը 90-93 մմ է, պոչինը՝ 44-57 մմ, նախաբազկինը՝ 37-40 մմ: Ականջները հաստ են ու լայն և ծայրերով գրեթե իրար միացած:

 

Լայնականջ ծալքաշուրթ չղջիկ

 

Դիլիջան պարկի տարածքում հանդիպում է հնդկական մացառախոզը, որը նույնպես գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում: Ընտանիքի ամենախոշոր և կարճապոչ տեսակն է։ Բնակվում է իր իսկ փորած փոսերում, որոնք հասնում են շուրջ 20 մետրի: Բազմանում է տարին մեկ անգամ՝ ունենալով 2-5 ձագ:

 

հնդկական մացառախոզ

 

Դիլիջանի ազգային պարկի տարածքում կլիմայավարժեցվում են ուսսուրական բծավոր եղջերուն, ազնվացեղ եղջերուն և վայրի խոզը: Նախկինում այս տեսակները եղել են Խոսրովի անտառի արգելոցներում, բայց, տեղափոխվելով Դիլիջանի տարածք, առավել հարմարվել են հենց այս տարածքին, քանի որ նրանց արագ բազմացմանը նպաստել են Դիլիջանի բնակլիմայական պայմանները:

 

 

*Տեքստը պատկանում է Կուպոն.հայ-ին: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին ակտիվ հղվելը պարտադիր է:

Հանգիստ

Շաբաթը 1 անգամ ուղարկում ենք նոր հոդվածների մասին իրազեկում

  < դեպի բլոգ

Օգնություն

📞 +37493043049   11:00-19:00
Viber +37493043049   11:00-19:00
  • Ինչպե՞ս է աշխատում
  • Իմ հարցերը
  • Դառնամ գործընկեր
  • BLOG
  • Անցած ակցիաները
  • Կապ
Վճարման տարբերակներ

Օֆերտա

Գաղտնիության Քաղաքականություն