• Բոլոր Զեղչերը
  • Հանգիստ
    • Ծաղկաձոր
    • Դիլիջան
  • Ինչպե՞ս է աշխատում
  • Ինչպե՞ս գնել կտրոն
  • Ինչու՞ օգտվել հենց մեր զեղչերից
  • Իմ հարցերը
  • Դառնամ գործընկեր
  • BLOG
  • Անցած ակցիաները
  • Կապ
Զեղչի կուպոններ Հայաստանում
  • Բոլոր Զեղչերը
  • Ինչու՞ օգտվել հենց մեր զեղչերից
  • Ինչպե՞ս գնել կտրոն
  • BLOG
  < դեպի բլոգ
Դիլիջանի TOP 5 տեսարժան վայրերը

Դիլիջանի TOP 5 տեսարժան վայրերը

«Եթե Աստված մի օր ցանկանա այցելել Հայաստան, ես կբերեմ նրան Հովք (Դիլիջան)։ Հովքի և աշխարհի այլ գեղատեսիլ վայրերի միջև տարբերությունն այն է, որ այստեղ մարդիկ չեն ծերանում», - այսպես է Հովքի՝ Դիլիջանի մասին ասել պատմիչ Գրիգոր Պահլավունին։

Իսկապես, Դիլիջանը Տավուշի հիասքանչ վայրերից է, որտեղ գործում են երեք տասնյակից ավել առողջարաններ և հանգստյան տներ, կան 300-ից ավել հուշարձաններ, կրոնական և վանական համալիրներ, թանգարաններ։ Անկրկնելի բնությունն ու մաքուր օդն այս ամենի հետ միասին ապահովում են հիանալի հանգստի բոլոր նախադրյալները։ Իզուր չէ, որ այն ստացել է Հայկական Շվեյցարիա անվանումը։

Մենք փորձել ենք առանցնացնել այն 5 վայրերը, որոնք անպայման պետք է տեսնի յուրաքանչյուրը, ով կայցելի Դիլիջան։

Գոշավանք կամ Նոր Գետիկ

Գոշավանք կամ Նոր Գետիկ


Կազմված է երեք եկեղեցիներից, մատուռներից, գավթից, գրատներից, պատկերասրահից և դպրոցական շինությունից։ Գոշավանքին է միացված Սուրբ Հռիփսիմե վանատունը։


Գոշավանքը եղել է միջնադարում գործող կրոնական և կրթական համալիր:
Գոշավանքի մասին մանրամասն՝ այս հղումով
 


Պարզ լիճ


Պարզ լիճ

Հնագույն լեգենդը պատմում է, որ Պարզ լճում խեղդվել են սիրահար զույգեր։ Ըստ ավանդույթի՝ նորապսակները իրենց հարսանիքին այցելում են լիճ՝ հարգելու նրանց հիշատակը։ Մինչ հիմա էլ այստեղ տեղի են ունենում պսակադրություններ։

Լիճը գտնվում է Դիլիջանից 9կմ հեռավորության վրա, հրաշագեղ բնության գրկում։ Անտառի արտացոլանքը, ընկնելով լճի վրա, տալիս է նրան կանաչավուն երանգ՝ էլ ավելի հեքիաթային դարձնելով այն։

Լճի ափին տրամադրվում են փոքրիկ նավակներ՝ հնարավորություն տալով մեզ ուսումնասիրել լիճն իր ողջ հմայքով։ Իսկ հենց լճի վրա գործում է լաստանավ-ռեստորանը։

Պարզ լիճը բնության հրաշքներից մեկն է, որի տաքուկ և գողտրիկ գրկում հնչում են բազմաթիվ սիրո խոստովանություններ։

Հաղարծին վանք

Հաղարծին վանք

Հաղարծին վանքը կառուցվել է X-XIII դարերում։ Համալիրն ունի երեք եկեղեցի, երկու գմբեթ, սեղանատուն, աղոթարաններ և խաչքարեր։ Սեղանատունն իր կառուցվածքային հնարքներով և գեղարվեստով հայ ճարտարապետության գոհարներից է։

Հաղարծինի մասին մանրամասն՝ այս հղումով

 

 

 

 

Ջուխտակ վանք

Ջուխտակ վանք

Այն գտնվում է Դիլիջան քաղաքից 3կմ հեռավորության վրա։

Կազմված է երկու եկեղեցիներից՝ Սուրբ Գրիգոր և Սուրբ Աստվածածին և իր շուրջը տարածվող գերեզմանատնից։ Այս երկու եկեղեցիների հետ է կապված նաև վանքի անվանումը՝ ջուխտ նշանակում է զույգ։

Ինչպես վանքի քարերի մեջ ծիլ է տվել և աճել ծառը, այնպես էլ վանքը, բազմաթիվ տարիներ անց, դեռ կանգուն է մնում և ստանում էլ ավելի խորհրդավոր տեսք՝ գրավելով զբոսաշրջիկներին։
Ջուխտակ վանքի մասին մանրամասն՝ այս հղումով

Դիլիջան ազգային պարկ

Դիլիջան ազգային պարկ

Եթե մեկ վայրում ցանկանում ես տեսնել չքնաղագեղ բնություն, բուսական և կենդանական աշխարհը իր ողջ ընդգրկվածությամբ, մշակութային և ճարտարապետական գլուխգործոցներ և վայելել հանգիստն անմիջապես լճի վրա գտնվող հյուրանոցում, ապա այցելեք Դիլիջան ազգային պարկ։

ՈՒնի 28.000 հեկտար տարարածք, շուրջ 977 տեսակի բույսեր, 180 տեսակ դեղաբույսեր, որոնցից 29-ը ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում։

Դիլիջանի ազգային պարկի մասին մանրամասն՝ այս հղումով

 

 

*Տեքստը պատկանում է Կուպոն.հայ-ին: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին ակտիվ հղվելը պարտադիր է:

Հանգիստ

Շաբաթը 1 անգամ ուղարկում ենք նոր հոդվածների մասին իրազեկում

  < դեպի բլոգ

Օգնություն

📞 +37493043049   11:00-19:00
Viber +37493043049   11:00-19:00
  • Ինչպե՞ս է աշխատում
  • Իմ հարցերը
  • Դառնամ գործընկեր
  • BLOG
  • Անցած ակցիաները
  • Կապ
Վճարման տարբերակներ

Օֆերտա

Գաղտնիության Քաղաքականություն