• Բոլոր Զեղչերը
  • Հանգիստ
    • Ծաղկաձոր
    • Դիլիջան
  • Ինչպե՞ս է աշխատում
  • Ինչպե՞ս գնել կտրոն
  • Ինչու՞ օգտվել հենց մեր զեղչերից
  • Իմ հարցերը
  • Դառնամ գործընկեր
  • BLOG
  • Անցած ակցիաները
  • Կապ
Զեղչի կուպոններ Հայաստանում
  • Բոլոր Զեղչերը
  • Ինչու՞ օգտվել հենց մեր զեղչերից
  • Ինչպե՞ս գնել կտրոն
  • BLOG
  < դեպի բլոգ
Ե՛կ Ծաղկաձոր

Ե՛կ Ծաղկաձոր

Ծաղկաձորը գտնվում է Կոտայքի մարզում, Թեղենիսի արևելյան լանջին։
Այս տարածքում բնակություն են հաստատել դեռևս 2-րդ դարում, և դարերի ընթացքում Ծաղկաձորը փոքրիկ գյուղակից վերածվել է քաղաքի, որը Հայաստանում զբոսաշրջային առաջատար կենտրոններից է:

Ծաղկաձոր անվանումից էլ պարզ է, որ այն դրախտային վայր է՝ աննկարագրելի գեղեցիկ բնությամբ։ Ծաղիկների ձոր է: Իսկ որտեղի՞ց մեկ վայրում այդքան ծաղիկներ: Հարցի պատասխանը կգտնենք գեղեցիկ ավանդապատումում:
Հնում Պահլավունյաց տոհմի օրիորդներից մեկն իր ամրոցին կից ցանկացել է ունենալ չքնաղ մի այգի, որտեղ եղած ծաղիկները լինեին միայն իր այգում, բայց գարնանային քամին օրիորդի ժլատության համար ծաղիկները հավաքում և տարածում է ողջ ձորում: Բարկացած օրիորդը հրամայում է կառուցել մի վանք և անդադար այնտեղ աղոթել, որ ծաղիկները վերադառնան, սակայն ծաղիկները մինչ այժմ էլ տարածվում ու տարածվում են։

Հայտնի է նաև Ծաղկունյաց ձոր անվանումով։

Ծաղկաձորում կան 85 մշակույթի և պատմության հուշարձաններ։ Գլխավորը գտնվում է հենց Ծաղկաձորի սրտում՝ Կեչառիս վանական համալիրը, որը առանձնանում է իր ճարտարապետական յուրօրինակ հորինվածքով և հանդիսանում է մշակութային թանկարժեք մարգարիտ։
Ինչպես ծաղիկներն են տարածվել ողջ ձորում, այնպես էլ խաչքարերը, որոնց կարող ենք հանդիպել ամեն քայլափոխի, որոնք այնքան ինքնատիպ ու գեղեցիկ են, որ կարծես պատրաստված չլինեն մարդկանց կողմից։

 

 

 

Ծաղկաձորի ճոպանուղին իր մեծությամբ Հայաստանում զիջում է միայն Տաթևի ճոպանուղուն։ Այն ունի հինգ կայան և 30կմ երկարությամբ սահուղիներ։ Ճոպանուղին 2004-2007թթ. ամբողջությամբ վերազինվել է նոր տեխնիկայով:

Ծաղկաձորը ոչ միայն զբոսաշրջային կենտրոն է, այլ նաև լեռնադահուկային սպորտի սիրահարների համար լավագույն վայր։ 
Ձմռանը Թեղենիս լեռան լանջին կարող եք սահել դահուկներով և սահնակով, գարնանը՝ ականատես լինել բնության զարթոնքին, ամռանը՝ վայելել բնությունն իր ողջ գույներով և կտրվել ամռան տոթից, աշնանը՝ հայտնվել ոսկեզօծ բացօթյա ապարանքում և լսել տերևների կախարդական շշուկները։

Եթե ցանկանում ես ունենալ անմոռանալի հանգիստ, ուրեմն ե՛կ Ծաղկաձոր։

 

 

*Տեքստը պատկանում է Կուպոն.հայ-ին: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին ակտիվ հղվելը պարտադիր է:

Հանգիստ

Շաբաթը 1 անգամ ուղարկում ենք նոր հոդվածների մասին իրազեկում

  < դեպի բլոգ

Օգնություն

📞 +37493043049   11:00-19:00
Viber +37493043049   11:00-19:00
  • Ինչպե՞ս է աշխատում
  • Իմ հարցերը
  • Դառնամ գործընկեր
  • BLOG
  • Անցած ակցիաները
  • Կապ
Վճարման տարբերակներ

Օֆերտա

Գաղտնիության Քաղաքականություն