• Բոլոր Զեղչերը
  • Հանգիստ
    • Ծաղկաձոր
    • Դիլիջան
  • Ինչպե՞ս է աշխատում
  • Ինչպե՞ս գնել կտրոն
  • Ինչու՞ օգտվել հենց մեր զեղչերից
  • Իմ հարցերը
  • Դառնամ գործընկեր
  • BLOG
  • Անցած ակցիաները
  • Կապ
Զեղչի կուպոններ Հայաստանում
  • Բոլոր Զեղչերը
  • Ինչու՞ օգտվել հենց մեր զեղչերից
  • Ինչպե՞ս գնել կտրոն
  • BLOG
  < դեպի բլոգ
Հետաքրքիր փաստեր Ծաղկաձորի մասին

Հետաքրքիր փաստեր Ծաղկաձորի մասին

Ծաղկաձորը Հայաստանի գեղատեսիլ առողջարանային գոտիներից է: Տեղի մաքուր օդը զգալուց և չքնաղ բնության գրկում հայտնվելուց հետո անհնար է չսիրահարվել նման դրախտավայրի։

Ձաղկաձորն "ունի" քիչ հայտնի փաստեր, որոնք այժմ կներկայացնենք։

 

1.Ծաղկաձորը հնում ունեցել է Ծաղկոց ձոր անվանումը, իսկ միջնադարում այն անվանվել է Կեչառիս՝ 11-13 դարերին կառուցված վանական համալիրի անունով։ 15-րդ դարում, երբ Ծաղկաձորը անցել է թշնամու տիրապետության տակ, ստացել է Դարաչիչակ անվանումը, որը Ծաղկաձորի թուրքերեն թարգմանությունն է։

 

2.Ծաղկաձորը հարուստ է սառնորակ աղբյուրներով, որոնցից են, օրինակ` Տանձաղբյուրը, Արջաղբյուրը, Կաթնաղբյուրը և Թթու ջուրը։

Յուրաքանչյուր անվանում խոսում է իր մասին: Տանձաղբյուրի մոտակայքում եղել են շատ տանձենիներ, Կաթնաղբյուրի ջուրը կաթի պես համեղ և առողջարար է եղել, Արջաղբյուրի մոտակայքում արջեր են եղել, իսկ Թթու ջուրը հանքային աղբյուր է, որն ունի բուժիչ հատկություններ:

 

3.Ռուսաստանի Տամբովի և Սարատովի նահանգներում 17-րդ դարում ձևավորվել է «մոլոկան» անվամբ աղանդավորական շարժումը։ Աղանդավորները մերժում էին ուղղափառ եկեղեցու ծեսերը և սրբերի պաշտամունքը։ Սրա արդյունքում նրանց աքսորում են Անդրկովկաս, որից հետո նրանց մի մասը տեղակայվում է Ծաղկաձորի տարածքում։ Տեղի բնակիչները նրանց անվանում են մալականներ։

 

4.Ծաղկաձորը տեղակայված է նույն բարձրության վրա ինչ Մեխիկո քաղաքն է։ Ըստ այդմ՝ 1968թ. անցկացվող Ամառային Օլիմպիական խաղերի նախաշեմին ԽՍՀՄ գլխավոր սպորտային համալիրը կառուցվում է հենց Ծաղկաձորում։ Եվ մինչ այժմ էլ շատ մարզիկներ այլ երկրներից իրենց մարզումների համար այցելում են Ծաղկաձոր։

 

 

*Տեքստը պատկանում է Կուպոն.հայ-ին: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին ակտիվ հղվելը պարտադիր է:

Հանգիստ

Շաբաթը 1 անգամ ուղարկում ենք նոր հոդվածների մասին իրազեկում

  < դեպի բլոգ

Օգնություն

📞 +37493043049   11:00-19:00
Viber +37493043049   11:00-19:00
  • Ինչպե՞ս է աշխատում
  • Իմ հարցերը
  • Դառնամ գործընկեր
  • BLOG
  • Անցած ակցիաները
  • Կապ
Վճարման տարբերակներ

Օֆերտա

Գաղտնիության Քաղաքականություն