Բնակավայրը շրջապատված է Փոքր Կովկասի լեռնազանգվածներով, որի պատճառով էլ տեղացիների կողմից հաճախ անվանվում է «Հայկական Շվեյցարիա» կամ «Փոքր Շվեյցարիա»։ Սովորաբար Դիլիջանը համեմատում են շվեյցարական հանրահայտ Դավոս առողջարանի հետ։
Դիլիջանը բոլոր կողմերից շրջապատված է խիտ անտառներով, որոնց շնորհիվ օդն այստեղ բյուրեղյա մաքրություն ունի:
Դիլիջանի շրջակայքում են գտնվում զբոսաշրջային նշանակություն ունեցող Պարզ լիճը, Ջուխտակ վանքը, Հաղարծինը, Գոշավանքը, Գոշի լիճը, Մաթոսավանքը և այլն: Դիլիջանը նշանավորվում է որպես արշավների, լեռնային հեծանվասպորտի և առողջարանային հանգստի կենտրոն։
Հանգիստը Դիլիջանում ոչ միայն բովանդակալից ու հաճելի է, այլև օգտակար է առողջության համար: Դիլիջանը միջին լեռնա-անտառային գոտու տիպիկ կլիմայական առողջավայր է, որի հիմնական բուժական գործոններն են միջին եւ բարձր լեռնային կլիման, բարենպաստ թթվածնային ռեժիմը, անկրկնելի լանդշաֆտային առանձնահատկությունները, բուժիչ հանքային ջրերի առկայությունը: Դիլիջանին բնորոշ է մեղմ, չափավոր զով ամառը, արևաշատ տաք ձմեռը:
Հյուրանոցներ Դիլիջանում
Դիլիջանում գործում են տասնյակ հյուրանոցներ, հանգստյան տներ և առողջարաններ, որոնք համապատասխանում են միջազգային բարձր չափանիշներին։
Դիլիջանում քոթեջներ, հյուրանոցներ և հյուրատներ կարելի է գտնել ցանկացած բյուջեի համար՝ ամենամատչելիներից մինչ ամենաշքեղ և համապատասխանաբար՝ ամենաթանկարժեքները:
Կուպոն.հայ կայքն ընտրում է Դիլիջանի պահանջված հյուրանոցները, քոթեջները և հյուրատները և «դարձնում» դրանք առավելագույնս հասանելի։ Ինչո՞ւ ավել վճարել տուրիստական գործակալությանը։
Կայքում տեղադրված են զեղչով առաջարկներ Դիլիջանի հյուրանոցներից, քոթեջներից և հյուրատներից։ Զեղչի կտրոնների ձեռքբերումը www.Կուպոն.հայ-ի օգտատերերի համար հասանելի է օրվա ցանկացած ժամի։
Փնտրո՞ւմ եք զեղչով հանգիստ Դիլիջանում: Ներկայացնում ենք Հայաստանի ամենականաչ հանգստավայրի՝ Դիլիջանի հյուրանոցները, հյուրատները, հանգստյան տներն ու քոթեջները: Կայքի այցելուների համար Դիլիջանի հյուրանոցները հասանելի են հատուկ գներով։ Կարող եք ընտրել և ամրագրել հյուրանոցը զեղչով՝ միջինում 30%-ից ոչ պակաս։
Պլանավորեք հանգիստ Դիլիջանում Կուպոն.հայ-ի հետ միասին։