Ծաղկաձորը գտնվում է Երևանից ընդամնը 50 կմ դեպի հյուսիս: Քաղաքը շրջապատված է գեղեցիկ կենդանի անտառներով:
Լեռնային լանդշաֆտի անկրկնելի գեղեցկությունը, թափանցիկ և մաքուր օդը, ինչպես նաև ակտիվ հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմանները, անտարբեր չեն թողնի ամենախորաթափանց զբոսաշրջիկներին:
Հանգիստը Ծաղկաձորում ոչ միայն բովանդակալից ու հաճելի է, այլև օգտակար է առողջության համար. կլիման մեղմ է, առողջարար: Ծաղկաձորը լեռնակլիմայական առողջավայր է։
Ծաղկաձորն ամբողջ տարածաշրջանի լավագույն ձմեռային հանգստավայրն է: Ձմեռային հանգիստը Ծաղկաձորում շատ հաճելի է և գեղեցիկ, իսկ արևային օրերի քանակը հասնում է 270-ի:
Երբ 1972 թվականին Թեղենիս լեռան լանջերին կառուցվեց ճոպանուղին, Ծաղկաձորը հայտնի դարձավ նաև որպես լեռնադահուկային հանգստավայր։ Դահուկորդների և սնոուբորդիստների համար կան տարածաշրջանի լավագույն լեռնադահուկային արահետները:
Ծաղկաձորի ճոպանուղուց պայծառ եղանակին բացվում են սքանչելի տեսարաններ դեպի շլացուցիչ ճերմակ ձյունով ծածկված սարերի գագաթները, Արարատ լեռը և գեղատեսիլ Սևանա լիճը:
Հյուրանոցներ Ծաղկաձորում
Ծաղկաձորում առկա են բարձրակարգ հյուրանոցներ, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին՝ ապահովված որակյալ սպասարկումով:
Ծաղկաձորում քոթեջներ, հյուրանոցներ, և հյուրատներ կարելի է գտնել ցանկացած բյուջեի համար՝ ամենամատչելիներից մինչ ամենաշքեղ և համապատասխանաբար՝ ամենաթանկարժեքները:
Մենք ընտրում ենք Ծաղկաձորի պահանջված հյուրանոցները, հյուրատներն ու քոթեջները և “դարձնում ենք” դրանք առավելագույնս հասանելի։ Ինչո՞ւ ավել վճարել տուր գործակալությանը։
www.Կուպոն.հայ կայքում զետեղված են զեղչով առաջարկներ Ծաղկաձորի հյուրանոցներից, հյուրատներից և քոթեջներից։ Զեղչի կտրոնների ձեռքբերումը կայքի օգտատերերի համար հասանելի է օրվա ցանկացած ժամի։
Փնտրո՞ւմ եք զեղչով հանգիստ Ծաղկաձորում: Կայքի այցելուների համար Ծաղկաձորի հյուրանոցները հասանելի են հատուկ գներով։ Կարող եք ընտրել և ամրագրել հյուրանոց զեղչով՝ միջինում 30%-ից ոչ պակաս։
Պլանավորեք հանգիստ Ծաղկաձորում Կուպոն.հայ-ի հետ։