• Բոլոր Զեղչերը
  • Հանգիստ
    • Ծաղկաձոր
    • Դիլիջան
  • Ինչպե՞ս է աշխատում
  • Ինչպե՞ս գնել կտրոն
  • Ինչու՞ օգտվել հենց մեր զեղչերից
  • Իմ հարցերը
  • Դառնամ գործընկեր
  • BLOG
  • Անցած ակցիաները
  • Կապ
Զեղչի կուպոններ Հայաստանում
  • Բոլոր Զեղչերը
  • Ինչու՞ օգտվել հենց մեր զեղչերից
  • Ինչպե՞ս գնել կտրոն
  • BLOG
  < դեպի բլոգ
Մակարավանք վանական համալիր

Մակարավանք վանական համալիր

Տավուշի մարզ այցելելու համար կազմակերպվում են տուրեր և արշավներ։ Եվ գրեթե բոլոր այցելությունների ժամանակ գլխավոր ուղղություններից են Դիլիջանը՝ Հայկական Շվեյցարիան և Դիլիջանի հարևանությամբ գտնվող նշանավոր կոթողները։ Դրանցից մեկն էլ Մակարավանքն է կամ Ագռավավանքը։

Այն միջնադարյան ճարտարապետության նշանավոր համալիրներից է, որի մեջ ամբողջանում է հայկական ճարտարապետությունն իր ողջ հմայքով։

 

13-րդ դարի եկեղեցի է: Կազմված է հին եկեղեցուց, գլխավոր եկեղեցուց, գավթից, Աստվածածին եկեղեցուց, նշխարատնից, մատուռից, աղբյուրից, պարիսպներից, գերեզմանոցից, բնակելի և օժանդակ շինություններից:

 

Եկեղեցու հարավային պատի լուսամուտի տակ ճանկերում հորթ բռնած արծվի բարձրաքանդակ է, որը պատրաստված է մեծ վարպետությամբ։

 

Մակարավանքի գավիթը հյուսիսային կողմից կից է գլխավոր եկեղեցուն։ Երկու եկեղեցիները դռներով հաղորդակցվում են գավթի հետ։

 

Մակարավանքի երկրորդ՝ հնագույն եկեղեցին համալիրի հյուսիս-արևելքում է։

 

Եկեղեցին ունի նաև փոքր մատուռ, որը կիսավեր է։

 

Վանական համալիրի հետ կապված կա մի ավանդություն։ Ըստ ավանդության՝ այն կառուցողի անունը Մակար է եղել, ում օգնել է իր որդին։ Որդին քարերն է տաշել և զարդանախշեր արել, իսկ հայրը շարել է պատերը։

Վարպետ Մակարը գիշերել է եկեղեցու պատերի վրա, անկախ նրանից, որ այն օր-օրի ավելի էր բարձրանում։ Մի օր վարպետը նկատում է, որ քարերը իրար չեն բռնում, զարդաքանդակներն էլ նույնը չեն և վերևից հարցնում է որդուն, թե ինչ է պատահել: Պատասխանում են, որ որդին հիվանդ է: Մակարը հասկանում է, որ որդին մահացել է:

Անկախ ամեն ինչից՝ շարունակում է իր գործը: Ավարտելուն պես՝ գագաթից ցած է նետվում։ Նրան հուղարկավորում են վանքի պատի տակ և այն անվանում Մակարավանք։

 

Նախկինում Մակարավանք գնալը դժվար էր։ Այժմ Աչաջուր գյուղից ասֆալտապատ ճանապարհով կարճ ժամանակում կարելի է տեղ հասնել։

 

Դիլիջան այցելելիս անպայման այցելեք այս վանական համալիրը։

 

 

*Տեքստը պատկանում է Կուպոն.հայ-ին: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին ակտիվ հղվելը պարտադիր է:

Uncategorised

Շաբաթը 1 անգամ ուղարկում ենք նոր հոդվածների մասին իրազեկում

  < դեպի բլոգ

Օգնություն

📞 +37493043049   11:00-19:00
Viber +37493043049   11:00-19:00
  • Ինչպե՞ս է աշխատում
  • Իմ հարցերը
  • Դառնամ գործընկեր
  • BLOG
  • Անցած ակցիաները
  • Կապ
Վճարման տարբերակներ

Օֆերտա

Գաղտնիության Քաղաքականություն