• Բոլոր Զեղչերը
  • Հանգիստ
    • Ծաղկաձոր
    • Դիլիջան
  • Ինչպե՞ս է աշխատում
  • Ինչպե՞ս գնել կտրոն
  • Ինչու՞ օգտվել հենց մեր զեղչերից
  • Իմ հարցերը
  • Դառնամ գործընկեր
  • BLOG
  • Անցած ակցիաները
  • Կապ
Զեղչի կուպոններ Հայաստանում
  • Բոլոր Զեղչերը
  • Ինչու՞ օգտվել հենց մեր զեղչերից
  • Ինչպե՞ս գնել կտրոն
  • BLOG
  < դեպի բլոգ
Շարամբեյան փողոցը Դիլիջանում

Շարամբեյան փողոցը Դիլիջանում

Եթե ցանկանում եք հայտնվել այլ դարաշրջանում, ապա այդ վայրը Դիլիջանի սրտում գտնվող ատաղձագործների փողոցն է։ Հայտնվելով ատաղձագործների փողոցում՝ կարող եք տեսնել ու պատկերացնել քաղաքի պատմական անցյալը։ Այժմ այս թաղամասը անվանվում է Շարամբեյան թաղամաս։

 

Անունը կապված է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես Շարամբեյանի անվան հետ, ում երեսուն տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ թաղամասը դետալ առ դետալ վերակառուցվել է։ Հովհաննես Շարամբեյանը իր անձնուրաց աշխատանքի շնորհիվ կարողացել է ատաղձագործների փողոցը ներկայացնել նորովի: Ստեղծելով նորը՝ նա կարողացել է պահպանել հինը և էլ ավելի ընդգծել այն։

Այնտեղ եղած յուրաքանչյուր տուն արվեստի գեղեցիկ նմուշ է։ Տները պատրաստված են փայտից, որոնց վրա կան ինքնատիպ զարդանախշեր։ Տների գեղեցկության մասին վկայում են նաև նմանը չունեցող փայտյա պատշգամբները: Գեղեցիկ պատշգամբներից բացի, տների գեղեցկությունը ընդգծվել է գորգագործության փայլուն նմուշներով, որոնք զարդարել են դրանք:

 

Տների կողքին գործում են մի քանի հյուրատներ, որոնք կառուցվել են 19-րդ դարի ոճով:

 

Շարամբեյան փողոցում է գտնվում Հովհ. Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստների թանգարանը: Նախկինում այն եղել է Մարիամ Թումանյանի ամառանոցը, որտեղ կազմակերպվել են գրական երեկոներ հայ մեծերի մասնակցությամբ։ Ամառանոցի վերջին բնակիչը եղել է հենց Հովհաննես Շարամբեյանը։ Նրա նախաձեռնությամբ էլ ամառանոցը վերածվում է թանգարանի։ 

Թանգարանում ներկայացված են հայ ժամանակակից ժողովրդական վարպետների և ինքնուս ստեղծագործողների աշխատանքներ, ազգագրական արժեք ներկայացնող ցուցանմուշներ, կենցաղային իրեր, գորգեր, կարպետներ։

 

Շարամբեյան փողոցում է գտնվում «Միմինո» ֆիլմի հերոսների բրոնզաձույլ արձանախումբը՝ վետերան Իվան Վոլոխովի, օդաչու Վալիկո Միզանդարիի և վարորդ Ռուբեն Խաչիկյանի, որի կերպարը մարմնավորել է Մհեր Մկրտչյանը։ Կերպարը ծագումով Դիլիջանից էր։

 

Շարամբեյան փողոցը զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից է։ Այնտեղ կարող եք գտնել ձեռագործ գեղեցիկ հուշանվերներ, որոնք ներկայացնում են դիլիջանյան յուրօրինակ կոլորիտը։

 

Հայտնվելով այս թաղամասում՝ կտեսնեք գեղեցիկը և տարբերվողը ու կզգաք հայ արվեստի շունչը։

 

 

*Տեքստը պատկանում է Կուպոն.հայ-ին: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին ակտիվ հղվելը պարտադիր է:

Uncategorised

Շաբաթը 1 անգամ ուղարկում ենք նոր հոդվածների մասին իրազեկում

  < դեպի բլոգ

Օգնություն

📞 +37493043049   11:00-19:00
Viber +37493043049   11:00-19:00
  • Ինչպե՞ս է աշխատում
  • Իմ հարցերը
  • Դառնամ գործընկեր
  • BLOG
  • Անցած ակցիաները
  • Կապ
Վճարման տարբերակներ

Օֆերտա

Գաղտնիության Քաղաքականություն