• Բոլոր Զեղչերը
  • Հանգիստ
    • Ծաղկաձոր
    • Դիլիջան
  • Ինչպե՞ս է աշխատում
  • Ինչպե՞ս գնել կտրոն
  • Ինչու՞ օգտվել հենց մեր զեղչերից
  • Իմ հարցերը
  • Դառնամ գործընկեր
  • BLOG
  • Անցած ակցիաները
  • Կապ
Զեղչի կուպոններ Հայաստանում
  • Բոլոր Զեղչերը
  • Ինչու՞ օգտվել հենց մեր զեղչերից
  • Ինչպե՞ս գնել կտրոն
  • BLOG
  < դեպի բլոգ
Դիլիջանի նշանավոր եկեղեցիները: Ջուխտակ վանք

Դիլիջանի նշանավոր եկեղեցիները: Ջուխտակ վանք

Դիլիջանի պատմամշակութային մարգարիտներից է Ջուխտակ վանքը, որն առանձնանում է իր գեղեցկությամբ։ Հիմնվել է 12-րդ դարում։ Գտնվում է Դիլիջանից 3 կմ հյուսիս-արևելք։

Կազմված է երկու եկեղեցիներից՝ Սուրբ Գրիգոր և Սուրբ Աստվածածին։ Ջուխտակ անվանումը կապված է երկու եկեղեցիների հետ. ջուխտ նշանակում է երկու։ Եկեղեցիների պատերին կան արձանագրություններ, որոնցում հիշատակվում են նաև Պետրոսի վանք և Գիշերավանք անվանումները։ 

 

Երկու եկեղեցիների շուրջ տարածված է յուրահատուկ տապանաքարերով միջնադարյան գերեզմանոցը, որը բավականին միստիկ մթնոլորտ է ստեղծում։

 

Եկեղեցիներն այժմ գտնվում են կիսավեր վիճակում։ 1973-77 թվականներին Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերության կողմից վանքային համալիրում որոշակի շինարարական աշխատանքներ են կատարվել: Գերեզմանոցի տապանաքարերը խիստ անմխիթար վիճակում են։

 

Չնայած իր կիսավեր տեսքին, Ջուխտակ վանքն էլ ավելի է գրավում մարդկանց՝ իր խորհրդավորությամբ։ Նրա տեսքը մատնում է իր հազարամյա տարիքը:

 

 

*Տեքստը պատկանում է Կուպոն.հայ-ին: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին ակտիվ հղվելը պարտադիր է:

Uncategorised

Շաբաթը 1 անգամ ուղարկում ենք նոր հոդվածների մասին իրազեկում

  < դեպի բլոգ

Օգնություն

📞 +37493043049   11:00-19:00
Viber +37493043049   11:00-19:00
  • Ինչպե՞ս է աշխատում
  • Իմ հարցերը
  • Դառնամ գործընկեր
  • BLOG
  • Անցած ակցիաները
  • Կապ
Վճարման տարբերակներ

Օֆերտա

Գաղտնիության Քաղաքականություն