Չնայած սուշիի և ռոլլի համատարած տարածվածությանը, դեռ գոյություն ունեն շատ միֆեր, որոնց մեջ քիչ մաս չեն կազմում հորինվածքները։
Շատերը, գոյություն ունեցող նախապաշարմունքների պատճառով, նույնիսկ չեն ցանկանում փորձել այդ ճապոնական ուտեստը։
Եկեք հասկանանք, թե որն է ճիշտը սուշիի մասին, որը՝ հորինվածք։
Ինչպես ուտել սուշի
Միֆ №1 Սուշին ուտում են միայն հատուկ փայտիկներով
Եթե Ճապոնիայում, ապա այո։ Դա այնտեղ ավանդույթներն են պահանջում։ Սակայն, եթե դուք Հայաստանում եք, ապա համարձակ կարող եք վերցնել ձեզ հարմար սպասք (պատառաքաղ, դանակ, գդալ)։ Ոչ ոք ձեզ թարս չի նայի և ռեստորանից դուրս չի հրավիրի։ Չնայած Ճապոնիայում իրադարձությունների այդպիսի ելք հնարավոր է։
Սակայն սուշին չարժե մասերի կտրատել, անգամ եթե Հայաստանում եք։ Դրանք իրենցից արդեն մեկանգամյա չափաբաժին են ներկայացնում, որոնք պետք է ամբողջությամբ ուտել։
Ինչպես պատրաստել սուշի
Միֆ №2 Սուշիի պատրաստման համար հում ձուկ են օգտագործում
Իհարկե ոչ, համենայնդեպս՝ ոչ Հայաստանում։
Եթե ձեզ բախտ վիճակվի սուշի պատվիրել Ճապոնիայում, ապա այնտեղ հենց հում ձկով կմատուցեն։ Որովհետև Ասիայում գերթարմ ծովամթերքի առկայության խնդիր չկա։ Այն, ինչ դեռ առավոտյան օվկիանոսում էր լողում, ճաշին արդեն կարող է լինել խոհարարի մոտ։
Հայաստանում հնարավորություն չկա այդքան արագ թարմ ծովամթերք ստանալ։ Ձկան երկար պահպահման համար մեզ մոտ այն ծխեցնում են, աղ դնում, մարինացնում։ Ի դեպ, մշակման այդ միջոցը թույլ է տալիս նվազեցնել մակաբույծներով վարակման ռիսկը։
Սուշի բաղադրատոմս
Միֆ №3 Սուշիները և ռոլլերը տարբեր բաներ են
Իրականում ռոլլերը սուշիի տարատեսակ են։
Սուշիի պատրաստման համար օգտագործվում են միայն ծովամթերք և բրինձ։ Իսկ ռոլլերի մեջ ավելացնում են նաև բանջարեղեն, միս և նույնիսկ՝ ճարպ։
Միֆ №4 Դիետայի ժամանակ սուշի չի կարելի
Կարելի է և նույնիսկ՝ անհրաժեշտ։
Նրա հաշվին, որ ծովամթերքը և բրինձը սպիտակուց են պարունակում, ինչը արագ հագեցնում է, սուշին կարող է կազմվածքը կարգի բերել։ Այդ ճաշատեսակի 50 գ-ը միջինում պարունակում է 60-70 կկալ։ Համեմատելու համար. հնդկահավի նույն քանակը 150 կկալ է պարունակում։
Նիհարելու գլխավոր պայմանը. ուտել մինիմալ կալորիականության և չափավոր քանակով սուշի: Այդ ժամանակ արդյունքը իրեն չի սպասեցնի։
Միֆ №5 Սուշին Ճապոնիայում են հորինել
Չնայած, որ ընդունված է սուշին համարել ճապոնական ուտեստ, այն իրականում ստեղծել են Չինաստանում։
Մ.թ.ա. IV դարում նավաստիները, ձկան թարմությունը երկար պահպանելու նպատակով, այն ծածկում էին հում բրնձով։ Այդպես ծովամթերքը սնվելու համար երկար էր պիտանի մնում։ Բրինձը չէին օգտագործում որպես սնունդ: Այն թափում էին։
600 տարի անց ձկան այդ տեսակ պահպանումը անվանեցին «սուշի»։ Միայն մեր թվարկության ութերորդ հարյուրամյակում Ճապոնիայում սուշիները ստացան այն տեսքը, որը հիմա լայն տարածում ունի։
*Թարգմանումն ու խմբագրումը կատարված է Կուպոն.հայ-ի կողմից: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին ակտիվ հղվելը պարտադիր է: