• Բոլոր Զեղչերը
  • Հանգիստ
    • Ծաղկաձոր
    • Դիլիջան
  • Ինչպե՞ս է աշխատում
  • Ինչպե՞ս գնել կտրոն
  • Ինչու՞ օգտվել հենց մեր զեղչերից
  • Իմ հարցերը
  • Դառնամ գործընկեր
  • BLOG
  • Անցած ակցիաները
  • Կապ
Զեղչի կուպոններ Հայաստանում
  • Բոլոր Զեղչերը
  • Ինչու՞ օգտվել հենց մեր զեղչերից
  • Ինչպե՞ս գնել կտրոն
  • BLOG
  < դեպի բլոգ
Օրբելի եղբայրների տուն-թանգարանը Ծաղկաձորում

Օրբելի եղբայրների տուն-թանգարանը Ծաղկաձորում

Օրբելի եղբայրները՝ Լևոնը, Հովսեփը և Ռուբենը հայ նշանավոր գիտնականներ են, ովքեր ունեն համաշխարհային ճանաչում։ Նրանք մեծ ավանդ են ունեցել գիտության մի շարք ոլորտների զարգացման գործում։

 

Լևոն Օրբելին ծնվել է հենց Ծաղկաձոր քաղաքում՝ Օրբելիների ամառանոցում։ Հաշվի առնելով հենց այս փաստը՝ 1982թ. հուլիսի 6-ին Ծաղկաձորում բացվում է Օրբելի եղբայրների տուն-թանգարանը։ Օրվա ընտրությունը պատահական չէ. այդ օրը նշվում էր ակադեմիկոս Լևոն Օրբելու ծննդյան 100 ամյակը։

Թանգարանը հիմնվում է Օրբելի եղբայրների հարազատների և բարեկամների աջակցությամբ։

 

Տուն-թանգարանն ընդգրկված է Ծաղկաձորի անշարժ հուշարձանների ցանկում։ Այն սերունդներին հնարավորություն է տալիս ճանաչել մեր մեծերին առավել լավ, տեսնել Օրբելի եղբայրների անվան հետ կապված իրեղեն վկայություններ։

 

Տուն-թանգարանում կա շուրջ 2000-ի հասնող մշակութային արժեք պարունակող հավաքածու. գրքեր, լուսանկարներ, ձեռագրեր, կենցաղային իրեր։ Թանգարանում է գտնվում նաև եղբայրների օգտագործած աշխատասենյակային կահույքը, նրանց մայրիկի դաշնամուրը և գեղեցիկ կահույքը։

 

Թանգարանը բաժանված է երկու հատվածի՝ գիտական և հուշային, որտեղ ժամանակագրական հաջորդականությամբ ներկայացված է նրանց կյանքի անցած ճանապարհը։

 

Թանգարանում մշտապես կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ, որոնց մասնակցում են տեղի բնակիչները և հյուրեր տարբեր վայրերից։ Կա նաև զբոսաշրջիկների հոսք:

 

Թանգարանը գտնվում է Ծաղկաձորի Օրբելի եղբայրներ փողոց, 12 հասցեում։

 

Թանգարանին կից 1997թ.-ին տեղադրվել է եղբայրների բազալտե հուշարձանը։ Քանդակագործ Արտաշես Հովսեփյանը կերտել է Լևոն, Ռուբեն և Հովսեփ Օրբելիների դիմաքանդակը։

 

Այցելեք Ծաղկաձոր և ճանաչեք մեր մեծերին։

 

 

*Տեքստը պատկանում է Կուպոն.հայ-ին: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին ակտիվ հղվելը պարտադիր է:

Uncategorised

Շաբաթը 1 անգամ ուղարկում ենք նոր հոդվածների մասին իրազեկում

  < դեպի բլոգ

Օգնություն

📞 +37493043049   11:00-19:00
Viber +37493043049   11:00-19:00
  • Ինչպե՞ս է աշխատում
  • Իմ հարցերը
  • Դառնամ գործընկեր
  • BLOG
  • Անցած ակցիաները
  • Կապ
Վճարման տարբերակներ

Օֆերտա

Գաղտնիության Քաղաքականություն