• Բոլոր Զեղչերը
  • Հանգիստ
    • Ծաղկաձոր
    • Դիլիջան
  • Ինչպե՞ս է աշխատում
  • Ինչպե՞ս գնել կտրոն
  • Ինչու՞ օգտվել հենց մեր զեղչերից
  • Իմ հարցերը
  • Դառնամ գործընկեր
  • BLOG
  • Անցած ակցիաները
  • Կապ
Զեղչի կուպոններ Հայաստանում
  • Բոլոր Զեղչերը
  • Ինչու՞ օգտվել հենց մեր զեղչերից
  • Ինչպե՞ս գնել կտրոն
  • BLOG
  < դեպի բլոգ
5 հետաքրքիր փաստ Դիլիջանի մասին

5 հետաքրքիր փաստ Դիլիջանի մասին

Ներկայացնենք Դիլիջանի մասին մի քանի հետաքրքիր փաստ։

 

1. Դիլիջանը նախկինում անվանել են Հովք, ինչպես նաև՝ Դելիջան, իսկ այժմ, իր անզուգական գեղեցկության շնորհիվ, ստացել է նաև «հայկական Շվեյցարիա» անվանումը։

Գրիգոր Մագիստրոս Պահլավունին այն անվանել է դրախտ, որտեղ մարդիկ մոռանում են մահվան մասին։

 

2. Դիլիջանի սրտում գտնվող Գոշավանքում դեռևս 12-րդ դարում Մխիթար Գոշը առաջ է քաշել տղամարդկանց և կանանց հավասարության հարցը և համարել, որ կրթված կանայք գանձեր են։

 

3. Դիլիջանում՝ մշակութային նշանավոր գործիչ Մարիամ Թումանյանի ամառանոցում են տեղի ունեցել «գրական հինգշաբթիները», որոնց մասնակցել են Ավետիք Իսահակյանը, Ալ. Շիրվանզադեն, Եղիշե Չարենցը, Հովհաննես Թումանյանը, Աղասի Խանջյանը, Լեոն, Սիրանույշը և այլոք։

 

4. Դիլիջանում է Հայաստանի չորս ազգային պարկերից մեկը՝ Դիլիջանի ազգային պարկը, որտեղ պահպանվում են այնպիսի բուսատեսակներ և կենդանիներ, որոնք այլ տարածքներում չկան կամ քիչ են հանդիպում։

 

5. Դիլիջանում է գտնվում Հայաստանի միակ միջազգային դպրոցը, որի դռները բաց են տարբեր ազգերի երեխաների առջև։

 

 

*Տեքստը պատկանում է Կուպոն.հայ-ին: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին ակտիվ հղվելը պարտադիր է:

Uncategorised

Շաբաթը 1 անգամ ուղարկում ենք նոր հոդվածների մասին իրազեկում

  < դեպի բլոգ

Օգնություն

📞 +37493043049   11:00-19:00
Viber +37493043049   11:00-19:00
  • Ինչպե՞ս է աշխատում
  • Իմ հարցերը
  • Դառնամ գործընկեր
  • BLOG
  • Անցած ակցիաները
  • Կապ
Վճարման տարբերակներ

Օֆերտա

Գաղտնիության Քաղաքականություն