Կուպոն.հայ կուպոնատորը ծառայություն է, որը, կտրոնը գնելուց հետո, տալիս է զեղչի իրավունք։
Մեր հարթակում կարելի է գտնել տարբեր ընկերությունների կողմից առաջարկվող ակցիաներ։
Ներկայացված են ժամանցի, կրթության, բժշկության և այլ ոլորտների զեղչեր։
10-70% զեղչ կարելի է ստանալ տարաբնույթ ապրանքների և ծառայությունների համար։
Կուպոն.հայ կուպոնատոր կայքի հետ համագործակցում են խանութներ, ժամանցի կենտրոններ, գեղեցկության սրահներ և Երևանի այլ հաստատություններ։
Ինչ է իրենից ներկայացնում կուպոնատորի կուպոնը
Կտրոնները (կուպոն) պարունակում են յուրահատուկ պրոմոկոդ, ինչպես նաև՝ ծառայության կամ ապրանքի, զեղչի չափի մասին տեղեկություն։ Այդպիսի կտրոնը ենթադրում է պարտավորությունների զեղչով կատարում ապրանքը կամ ծառայությունը ներկայացնող ընկերության կողմից։
Կտրոնը, հաճախորդի կողմից ներկայացվելուց (հեռակապով կամ տեղում) հետո, պրոմոկոդը համեմատվում է տվյալների բազայի հետ։ Ստուգումից և վավերականությունը հաստատվելուց հետո կարելի է վճարել ծառայության համար։
Բոլոր կտրոնները ունեն սահմանափակ վավերականության ժամկետ և ակտուալ են միայն ակցիայի ընթացքում և դրանից հետո ևս մի որոշ ժամանակ։ Զեղչը կարելի է օգտագործել մինչև կուպոնի վրա նշված ամսաթիվը։ Բացի վավերականության ժամկետից, նշված են նաև օգտագործման այլ պայմաններ։
Կուպոն.հայ կուպոնատորի կտրոնների գլխավոր արժեքը տնտեսելու հնարավորությունն է։
Ինչպես է աշխատում ծառայությունը
Գործընկերները մեր հարթակում առաջարկում են ապրանքներ և ծառայություններ մեծածախ (իջեցված) գնով։
Կայքում տեղադրվում են ծառայություններ, որոնք երաշխավորված կտրամադրվեն հաճախորդին։ Սա նաև վերաբերում է ապրանքներին. դրանք առկա կլինեն հայտագրված զեղչով (10-70%)։ Այսպիսի առաջարկները հասանելի են միայն www.կուպոն.հայ կայքի օգտատերերի համար։ Առանց կտրոնի նույնպիսի զեղչ հնարավոր չէ ստանալ։ Հետևաբար, այսպիսի մոտեցումը շահավետ է մեր հարթակի, գործընկերների և հաճախորդների համար։
-Ինչպես ձեռք բերել կուպոնատորի կտրոն
-Ինչու՞ օգտվել հենց մեր առաջարկներից
Հաճախորդների արձագանքը
Հաճախորդների մեծամասնությունը մեր ծառայության գլխավոր առավելությունը համարում է տնտեսելու հնարավորությունը գնումներ կատարելիս։ Նույնիսկ կտրոնը գնելուց հետո ապրանքի կամ ծառայության վերջնական գինը մնում է շատ գրավիչ։
Կայքից օգտվելու հարմարավետությունը օգտատերերի կողմից նույնպես հավանության է արժանանում։
Կուպոն կարելի է գնել օրվա ցանկացած ժամի։ Կտրոնները կարելի է նաև նվիրել՝ դրանք անանուն են։
Անցեք հղումով. Զեղչով առաջարկներ