• Զեղչի կուպոններ
  • Ինչպե՞ս է աշխատում
  • Ինչու՞ օգտվել հենց մեր զեղչերից
  • Ինչպե՞ս գնել կտրոն
  • Դառնամ գործընկեր
  • Իմ հարցերը
  • Բլոգ
  • Կապ

Պրոմոկոդ #0685

E-commerce Product Image
SALE


Ի՞նչ կտա ինձ այս պրոմոկոդը:

Հնարավորություն կստանաք վերցնել մասնագետի անհատական քոուչինգը 20% զեղչով:
Անհատական քոուչինգը կօգնի ձեզ նայել օտար լեզվի ուսուցման գործընթացին նոր տեսանկյունից:

Ինչպիսի՞ կառուցվածք ունի խորհրդատվությունը:
* Ներածական հանդիպում. ծանոթություն, իրավիճակի ախտորոշում (45 րոպե):
Քոուչը մանրամասն կդիտարկի ձեր խնդիրը: Կծանոթանաք քոուչինգի ձևաչափի հետ և կհասկանաք՝ հարմար է այն ձեզ, թե ոչ:
Հանդիպման արդյունքում քոուչը ձեր ուշադրությունը կկենտրոնացնի հետագա քայլերին, որոնք կօգնեն առաջընթաց ունենալ լեզվի ուսուցման մեջ: Արժեքը' 10.000 դրամ: 20% զեղչի պրոմոկոդով՝ 8.000 դրամ:

Եթե տեսնի, որ համատեղ աշխատանքը արդյունավետ է, ապա կառաջարկի ստրատեգիական խորհրդատվություն:

* Ստրատեգիական խորհրդատվություն. անհատական պլանի ստեղծում:
Ելնելով ձեր նպատակներից և հնարավորություններից՝ միասին կստեղծեք ձեր պարապմունքների համակարգը. կընտրեք մեթոդներ, գործիքներ և ժամատախտակ, որոնք կարող եք արդյունավետ և հեշտ ներմուծել կենցաղ:

Աջակցող և առանց ավելորդ գնահատականների մթնոլորտում հսկում է ձեր առաջընթացը. քննարկում ծագող հարցերը, ներմուծում սովորելու նոր խթանիչներ:

Անհատական ստրատեգիայի դասերի արդյունքում դուք՝
* Դուրս կգաք լեզվի իմացության նոր մակարդակի վրա, որակապես կլավացնեք ձեզ համար ամենակարևոր հմտությունները,
* Կզգաք, որ վերջապես կառավարում եք ձեր առաջընթացը լեզվի ուսուցման մեջ և կարող եք ազդել նպատակին հասնելու ժամկետների վրա,
* Կհասկանաք ինչպես ներդաշնակ զարգացնել լեզուն և հետագայում կկարողանաք կիրառել այդ գիտելիքները ցանկացած մակարդակի հասնելու և ցանկացած օտար լեզու սովորելու համար:

Ստրատեգիան չի աշխատի, եթե փնտրում եք "կախարդական փայտիկ", կամ ցանկանում եք սովորել լեզուն առանց ժամանակ և ուժ ներդնելու: Լեզու սովորելը ձեր աշխատանքի և ներգրավվածության մասին է: Միշտ (եթե ձեզ հակառակն են ասում՝ փախեք): Լեզվի քոուչ Շուշանիկ Բաղդասարյանը օգնում է ձեզ մշակել կարճ ուղին դեպի արդյունքը: Սակայն ուղին պիտի անցնեք հենց դուք:


Եթե ախտորոշման արդյունքներով հասկանում է, որ ձեր խնդրի լուծման համար անհրաժեշտ է լիարժեք ստրատեգիա, ապա առաջարկում է շարունակել հետագա աշխատանքը հաջորդող տարբերակներից որևէ մեկով:
Միայն ստրատեգիա
Հարմար է, եթե պատրաստ եք ինքնուրույն վերահսկել ձեր առաջընթացը:
• Փուլ 1. Տնային աշխատանք (30-60 րոպե)
- Բացահայտում է ուսուցման անհատական օրինաչափությունները:

• Փուլ 2. Ստրատեգիական սեսսիա (90-120 րոպե)
- Հստակեցնում է B կետը
- Բաժանում է ուղին ավելի փոքր իրագործելի առաջադրանքների
- Կազմում է ամեն շաբաթվա պլան
- Որոշում է բանալի նյութերը և գործիքները
Ձեզ է մնում google doc կամ notion էջի ձևաչափով փաստաթուղթ, որը միասին եք մշակում:
Արժեքը՝ 25.900 դրամ: 20% զեղչի պրոմոկոդով՝ 20.700 դրամ:

Ստրատեգիա + աջակցություն ճանապարհին
Հարմար է, եթե նպատակը հրատապ է և շատ կարևոր. անհրաժեշտ է քոուչի առավելագույն ներգրավածությունը:
• Փուլ 1. Տնային աշխատանք (30-60 րոպե) - Բացահայտում է ուսուցման անհատական օրինաչափությունները:

• Փուլ 2. Ստրատեգիական սեսսիա (90-120 րոպե)
- Հստակեցնում է B կետը
- Բաժանում է ուղին ավելի փոքր իրագործելի առաջադրանքների
- Կազմում է ամեն շաբաթվա պլան
- Որոշում է բանալի նյութերը և գործիքները

• Փուլ 3. Ներմուծում է ստրատեգիան: Հսկում է առաջընթացը: 60 րոպե տևողությամբ, 3 սեսսիաներից կազմված փաթեթ.
- Վերացնում է ճանապարհի ոչ հստակ հատվածները, շտկում պլանը:
- Ներմուծում է օտար լեզվի ուսուցման մեջ արագ աճ գրանցելու լավագույն գիտական պրակտիկաները:
Ձեզ է մնում google doc կամ notion էջի ձևաչափով փաստաթուղթ, որը միասին եք մշակում:
Արժեքը' 55.900 դրամ: 20% զեղչի պրոմոկոդով՝ 44.700 դրամ:



Ո՞վ է փորձագետը:

Շուշանիկ Բաղդասարյանն ունի 11 տարվա փորձ կրթության ոլորտում: Դասավանդում է ռուսերեն, անգլերեն, կորեերեն:
Լեզվի քոուչ է. օգնում է որոշել լեզուներ սովորելու նպատակները, կազմել ծրագիրը, տալիս է ուսուցման օպտիմալ տեխնիկաներ:

Որպես երկրորդ մասնագիտություն սովորել է կենսաբանություն և ուսումնասիրել գլխուղեղի կառուցվածքը՝ սովորելու ֆիզիոլոգիան ավելի լավ հասկանալու և ուսուցման գործընթացը հեշտացնելու համար:

Վերապատրաստվել է Ամերիկյան Համալսարանի “Learning how to learn” դասընթացով։



Ինչպե՞ս կապվեմ փորձագետի հետ, եթե ցանկանամ խորհրդատվություն ստանալ:

https://www.instagram.com/_shushan_baghdasaryan/


Ապահով է՞ արդյոք իմ վճարումը:

Ապահով է: Բանկային քարտերի և վճարումների վերաբերյալ բոլոր տվյալների փոխանցումը պաշտպանված է TSL հավաստագրի միջոցով, իսկ բոլոր կրիտիկական տվյալները, համաձայն միջազգային վճարային համակարգերի կանոնների, չեն պահվում մեր սերվերների վրա։


Ինչպե՞ս իմանալ վճարման գանձման մասին:

Եթե վճարումը հաջողությամբ իրականացվել է, ապա էլ. փոստով կստանաք վճարման հավաստման նամակը՝ պրոմոկոդի հղումը ներսում:


Ես վճարել եմ, սպասել եմ 1-2 րոպե, բայց չեմ ստացել պրոմոկոդով նամակը: Ի՞նչ անել:

Ստուգեք նաև «Spam» և «Promotions» բաժինները: Եթե կրկին չեք գտնում նամակը, խնդրում ենք կապ հաստատել մեր աշխատակցի հետ 098611477 հեռախոսահամարով (11:00-19:00):


Ի՞նչ անել վճարումից հետո:

Ստացված էլ. նամակում անցեք հղումով և ներբեռնեք պրոմոկոդը: Այն ուղարկեք քոուչին: Կստանաք 20% զեղչ քոուչինգի համար: