• Զեղչի կուպոններ
  • Ինչպե՞ս է աշխատում
  • Ինչու՞ օգտվել հենց մեր զեղչերից
  • Ինչպե՞ս գնել կտրոն
  • Դառնամ գործընկեր
  • Իմ հարցերը
  • Բլոգ
  • Կապ

Պրոմոկոդ #0685

E-commerce Product Image
SALE


Ի՞նչ կտա ինձ այս պրոմոկոդը:

Հնարավորություն կստանաք մասնակցել մասնագետի "Հեշտ և արագ սովորել օտար լեզուներ: Smart Lingua" մասթեր-դասընթացին 40% զեղչով. վճարեք 24.000 դրամ 40,000 դրամի փոխարեն:

Դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր՝
-ցանկանում են արդյունավետ և արագ սովորել նոր լեզուներ,
-ցանկանում են օգնել իրենց երեխաներին՝ հաղթահարել լեզվական տարբեր արգելքներ,
-ուզում են իմանալ ինչպես է աշխատում ուղեղը՝ ինչ-որ բան սովորելիս,
-օտար լեզվի դասավանդողներ են,
-ուզում են առանց բարդության սովորել այնքան լեզուներ, որքան ցանկանում են:

Դասընթացը կանցնի առցանց՝ փակ տելեգրամյան ալիքում՝ փոդքասթների տեսքով:

Տևում է 3 շաբաթ: Յուրաքանչյուր շաբաթվա համար կստանաք կոնսպեկտներ, չեքլիսթեր և բոնուսային նյութեր: Բոլոր նյութերը հիմնված են գիտական հետազոտությունների վրա:

Դասընթացի վերջում կունենաք տեսազանգ, որի ժամանակ փորձագետը կպատասխանի հարցերին:

Ի՞նչ կսովորեք դասընթացի արդյունքում.
-ինչպես է աշխատում հիշողությունը,

-ինչ է ուշադրությունը,

-ինչպես սերմանել լավ սովորություններ և հասկանալ նրանց մեխանիզմները,

-ինչպես է ազդում քունը սովորելու գործընթացի վրա,

-ինչպես է սպորտը կապված սովորելու հետ,

-որ տիպի մոտիվացիան է աշխատում,

-կիմանաք 9 տեխնիկաների մասին, որոնք կօգնեն հիշել բառերը հեշտ և արագ,

-կկազմեք ձեր նախընտրած լեզուն սովորելու ծրագիր:

Դասընթացի վերջում ամենաակտիվ մասնակիցներից Շուշանիկը կընտրի մեկին, ում կնվիրի լեզվական քոուչ խորհրդատվություն, որի ժամանակ կկազմեն լեզուն սովորելու անհատական ծրագիր:

Գնե՛ք զեղչով հենց հիմա:


Ո՞վ է փորձագետը:

Շուշանիկ Բաղդասարյանն ունի 11 տարվա փորձ կրթության ոլորտում: Դասավանդում է ռուսերեն, անգլերեն, կորեերեն:
Լեզվի քոուչ է. օգնում է որոշել լեզուներ սովորելու նպատակները, կազմել ծրագիրը, տալիս է ուսուցման օպտիմալ տեխնիկաներ:

Որպես երկրորդ մասնագիտություն սովորել է կենսաբանություն և ուսումնասիրել գլխուղեղի կառուցվածքը՝ սովորելու ֆիզիոլոգիան ավելի լավ հասկանալու և ուսուցման գործընթացը հեշտացնելու համար:

Վերապատրաստվել է Ամերիկյան Համալսարանի “Learning how to learn” դասընթացով։



Ինչպե՞ս կապվեմ փորձագետի հետ, եթե ցանկանամ խորհրդատվություն ստանալ:

https://www.instagram.com/_shushan_baghdasaryan/


Ապահով է՞ արդյոք իմ վճարումը:

Ապահով է: Բանկային քարտերի և վճարումների վերաբերյալ բոլոր տվյալների փոխանցումը պաշտպանված է TSL հավաստագրի միջոցով, իսկ բոլոր կրիտիկական տվյալները, համաձայն միջազգային վճարային համակարգերի կանոնների, չեն պահվում մեր սերվերների վրա։


Ինչպե՞ս իմանալ վճարման գանձման մասին:

Եթե վճարումը հաջողությամբ իրականացվել է, ապա էլ. փոստով կստանաք վճարման հավաստման նամակը՝ պրոմոկոդի հղումը ներսում:


Ես վճարել եմ, սպասել եմ 1-2 րոպե, բայց չեմ ստացել պրոմոկոդով նամակը: Ի՞նչ անել:

Ստուգեք նաև «Spam» և «Promotions» բաժինները: Եթե կրկին չեք գտնում նամակը, խնդրում ենք կապ հաստատել մեր աշխատակցի հետ 098611477 հեռախոսահամարով (11:00-19:00):


Ի՞նչ անել վճարումից հետո:

Ստացված էլ. նամակում անցեք հղումով և ներբեռնեք պրոմոկոդը: Այն ուղարկեք մասնագետին: Կստանաք 40% զեղչը. վճարեք 24.000 դրամ 40.000 դրամի փոխարեն: