Ի՞նչ կտա ինձ այս վիդեոդասը:
Տեսադասի տևողությունը՝ 45 րոպե
Այս վիդեոդասը ձեր ուղեցույցն է թվաբանության աշխարհում՝ պարզ, հասկանալի, բայց խորքային բացատրություններով։
Դասը ցույց է տալիս, որ թվաբանությունը պարզապես «թվերի գիտություն» չէ՝
այն մարդու հոգեկան կառուցվածքի, ճակատագրի ծրագրերի և էներգետիկ դաշտի ճշգրիտ քարտեզն է։
Դա մեթոդ է, որը բացահայտում է.
• ձեր իրական ներուժը,
• աճի կետերը,
• կրկնվող իրավիճակների խորքային պատճառները,
• կյանքում առաջ շարժվելու «ճիշտ կոդը»։
Ինչու պետք է դիտել այս տեսադասը.
✔ Եթե ուզում եք հասկանալ ձեզ՝ հոգեբանական և էներգետիկ մակարդակով
✔ Եթե ուզում եք տեսնել ձեր կյանքի «սխեմաները» ու դրանց լուծումները
✔ Եթե հոգնել եք կյանքի նույն դասերը կրկնելուց
✔ Եթե ցանկանում եք ուղղորդում, հստակություն և նոր մեկնարկ
✔ Եթե ցանկանում եք կիրառելի գիտելիք, ոչ թե վերացական տեսություն
Այս դասը տալիս է կոնկրետ գործիքներ, որոնք կարող եք կիրառել հենց նույն օրը՝ ձեր կյանքի որակը բարձրացնելու համար։
Կսովորեք.
- Թվաբանության հիմքերն ու ծագումը: Ինչից է սկսվել և ինչպես է աշխատում
- Թվաբանական մատրիցան: Ինչ տեղեկատվություն է պարունակում այն և ինչպես է «զրոյից» բացում մարդու հոգևոր և անձնային կառուցվածքը
- Ձեր հաջողության կոդը: Ինչպես հաշվարկել այն և ինչպես ճիշտ օգտագործել, որպեսզի ձեր ուժը աշխատի ձեզ համար, ոչ թե ձեր դեմ
- Անձնական տարվա էներգիան: Ինչպես հաշվարկել ձեր տարվա թիվը, ինչ փուլ է այն բացում, ինչ դասեր և հնարավորություններ է բերում, և ինչից պետք է զգուշանալ։
Գնե՛ք հիմա, սովորե՛ք և հաշվեք ձեր և ձեր հարազատների հաջողության կոդը և տարվա թիվը:
Երբ կարողանում եք կարդալ ձեր թվային կոդը՝ կյանքը դառնում է ավելի կանխատեսելի, ավելի հասկանալի և շատ ավելի կառավարելի։
Ո՞վ է դասընթացավարը:
Աննա Հարությունյան. անձնային աճի քոուչ, թվային հոգեբան և կարմիկ նումերոլոգ:
Բարձրագույն կրթությամբ՝ իրավաբան: Մասնագիտական վերապատրաստում հոգեբանության և անձնային աճի քոուչինգի ոլորտներում։
Շուկայի #1 Թվագիտության Դպրոցի և Ինստիտուտի սան, որի հետ համագործակցել է նաև որպես ուսման կուրատոր/մենթոր։
2000+ անհատական թվաբանական վերլուծության փորձ, որոնք օգնել են մարդկանց հասկանալ իրենց ներուժը, անցնել անձնական ճգնաժամերը և ձևավորել իրենց իրական ճանապարհը։
Ինչպե՞ս կապվեմ բանախոսի հետ, եթե ցանկանամ խորհրդատվություն ստանալ:
Կապի միջոցները կգտնեք տեսադասում և այստեղ. instagram.com/_numerology_with_anna:
Համացանցում հանդիպել եմ վիդեոդասերի, որոնց ձայնը շատ ցածր է և աղմկոտ: Դա դժվար ընկալելի է: Այս տեսադասի ձայնը նորմալ է՞:
Մեր հարթակի բոլոր վիդեոդասերը ձայնագրված են ստուդիայում. պրոֆեսիոնալ միկրոֆոն, լույս, տեսախցիկ: Որքան տեսադասի բովանդակությունն է օգտակար, այնքան էլ դիտելն է հաճելի:
Ապահով է՞ արդյոք իմ վճարումը:
Ապահով է: Բանկային քարտերի և վճարումների վերաբերյալ բոլոր տվյալների փոխանցումը պաշտպանված է TSL հավաստագրի միջոցով, իսկ բոլոր կրիտիկական տվյալները, համաձայն միջազգային վճարային համակարգերի կանոնների, չեն պահվում մեր սերվերների վրա։
Ինչպե՞ս իմանալ վճարման գանձման մասին:
Եթե վճարումը հաջողությամբ իրականացվել է, ապա էլ. փոստով կստանաք վճարման հավաստման նամակը՝ վիդեոդասի հղումը ներսում:
Ես վճարել եմ, սպասել եմ 1-2 րոպե, բայց չեմ ստացել վիդեոդասով նամակը: Ի՞նչ անել:
Ստուգեք նաև «Spam» և «Promotions» բաժինները:
Եթե կրկին չեք գտնում նամակը, խնդրում ենք կապ հաստատել մեր աշխատակցի հետ 098611477 հեռախոսահամարով (11:00-19:00):
Ի՞նչ անել վճարումից հետո:
Ստացված էլ. նամակում անցեք հղումով և ներբեռնեք վիդեոդասի յութուբյան փակ հղումը: Այն Ձերն է ընդմիշտ: Վայելե՜ք: