Ի՞նչ կտա ինձ այս վիդեոդասը:
Տեսադասի տևողությունը՝ 56 րոպե
Էմոցիոնալ ինտելեկտը (EQ) այն մրցակցային առավելությունն է, որի մասին քիչ են խոսում կամ չեն խոսում, սակայն այն այսօր որոշիչ է առաջնորդության, արդյունավետ աշխատանքի և փոխհարաբերությունների մեջ։
Մեր արձագանքների մեծ մասը ձևավորվում է շատ ավելի արագ, քան մենք դրանք գիտակցում ենք (մոտ 500 միլիվայրկյան)․ այսինքն՝ մենք նախ զգում ենք, հետո ենք մտածում։ Ուղեղի աշխատանքը (սողունային ուղեղ, հուզական համակարգ, նեոկորտեքս) բացատրում է, թե ինչու են վախը, վտանգի զգացումը, վերահսկողության կորուստը և չգնահատված լինելու զգացումը ազդում մեր վարքի և արձագանքների վրա։
EQ-ն այլևս կենսական անհրաժեշտություն է՝ առողջ հարաբերությունների, կայուն առաջնորդության և ներքին հավասարակշռության համար։
Կսովորեք.
-ինչու ենք երբեմն «կտրուկ» արձագանքում և ինչ է տեղի ունենում ուղեղում այդ պահին
-ինչպես է ուղեղի կառուցվածքը կապված հուզական բանականության և մեր վարքի հետ
-ինչն է իրականում գործարկում մեր հույզերը՝ իրավիճա՞կը, թե՞ մեր ներքին ծրագրերը
-Տրեվիս Բրեդբերիի հուզական բանականության մոդելը
-SCARF մոդելը (Status, Certainty, Autonomy, Relatedness, Fairness), և թե ինչու ենք «ներազդվում», վիրավորվում կամ պաշտպանվում հարաբերություններում ու աշխատանքային միջավայրում
-STOP և ինքնանդրադարձի գործնական տեխնիկաներ՝ ինքնակարգավորման և գիտակցված արձագանքի համար:
Գնե՛ք հիմա, սովորե՛ք և կիրառեք տեխնիկաները:
Որպես բոնուս. կցվում է տրիգերների քարտեզագրման գործիքը (pdf ֆայլ), որը պարբերաբար կիրառելով՝ կկարողանաք ձևավորել գիտակցված արձագանքներ՝ առանց ռեակտիվության։
Ո՞վ է դասընթացավարը:
Քրիստինա Ծատուրյան. տրանսֆորմացիոն քոուչ, էննեագրամի մասթեր:
Ունի խորացված մասնագիտական պատրաստվածություն տրանսֆորմացիոն քոուչինգի, Էմոցիոնալ ինտելեկտի, էննեագրամի և ադապտիվ (soft & adaptive) հմտությունների զարգացման ոլորտներում։ Անցել է նաև վերապատրաստումներ արևելյան փիլիսոփայությունների և անձնային աճի թեմաներով։
Ավելի քան 10 տարվա փորձ կրթության ոլորտում՝ ծրագրերի նախագծման, կառավարման և կրթական բարեփոխումների իրականացման ուղղությամբ։
Ղեկավարել է սոցիալ-հուզական ուսումնառության (SEL) ծրագրերի ներդրումը հանրային դպրոցներում, որի արդյունքում հարյուրավոր դպրոցականների համար ապահովվել է սոցիալ-հուզական հմտությունների զարգացում, ինքնագիտակցություն և հարաբերությունների որակի բարելավում։
Ակտիվորեն ներգրավված է եղել բարձրագույն կրթության բարեփոխման առանցքային գործընթացներում՝ համագործակցելով Erasmus+ Armenia-ի, ԿԳՄՍ նախարարության և Եվրոպայի խորհրդի հետ՝ աշխատելով կրթական քաղաքականությունների, կարողությունների զարգացման և որակի ապահովման ուղղություններով։
Աշխատում է անձնական և կազմակերպչական աճի հետ՝ համադրելով հոգեբանությունը, տրանսֆորմացիոն տեսությունները, կրթական մեթոդաբանությունը և գործնական կիրառելիությունը։
Ինչպե՞ս կապվեմ բանախոսի հետ, եթե ցանկանամ խորհրդատվություն ստանալ:
Կապի միջոցները կգտնեք տեսադասում և այստեղ. linkedin.com/in/tsaturyankristina/:
Համացանցում հանդիպել եմ վիդեոդասերի, որոնց ձայնը շատ ցածր է և աղմկոտ: Դա դժվար ընկալելի է: Այս տեսադասի ձայնը նորմալ է՞:
Մեր հարթակի բոլոր վիդեոդասերը ձայնագրված են ստուդիայում. պրոֆեսիոնալ միկրոֆոն, լույս, տեսախցիկ: Որքան տեսադասի բովանդակությունն է օգտակար, այնքան էլ դիտելն է հաճելի:
Ապահով է՞ արդյոք իմ վճարումը:
Ապահով է: Բանկային քարտերի և վճարումների վերաբերյալ բոլոր տվյալների փոխանցումը պաշտպանված է TSL հավաստագրի միջոցով, իսկ բոլոր կրիտիկական տվյալները, համաձայն միջազգային վճարային համակարգերի կանոնների, չեն պահվում մեր սերվերների վրա։
Ինչպե՞ս իմանալ վճարման գանձման մասին:
Եթե վճարումը հաջողությամբ իրականացվել է, ապա էլ. փոստով կստանաք վճարման հավաստման նամակը՝ վիդեոդասի հղումը ներսում:
Ես վճարել եմ, սպասել եմ 1-2 րոպե, բայց չեմ ստացել վիդեոդասով նամակը: Ի՞նչ անել:
Ստուգեք նաև «Spam» և «Promotions» բաժինները:
Եթե կրկին չեք գտնում նամակը, խնդրում ենք կապ հաստատել մեր աշխատակցի հետ 098611477 հեռախոսահամարով (11:00-19:00):
Ի՞նչ անել վճարումից հետո:
Ստացված էլ. նամակում անցեք հղումով և ներբեռնեք վիդեոդասի յութուբյան փակ հղումը և տրիգերների քարտեզագրման գործիքը (pdf ֆայլ): Այն Ձերն է ընդմիշտ: Վայելե՜ք: