Տիրապետեք վաճառքի և բանակցությունների հոգեբանությանը՝ 10 դասընթացի ընթացքում:
Թրեյնինգին մասնակցության արժեք 1 անձի համար՝
Ակցիոն առաջարկ.
70.000 դրամ՝ 45.000 դրամ
Կտրոնը հնարավորություն է տալիս 35% գնիջեցմամբ տիրապետել վաճառքի յուրատեսակ հմտությունների "Զարթոնք" հոգեբանական կենտրոնում:
* Թվային կտրոնը ձեռք բերելուց առաջ կապ հաստատեք թրեյնինգի կազմակերպչի՝ «Զարթոնք» հոգեբանական կենտրոնի հետ (010520206 կամ 094522406), որպեսզի ճշտեք մասնակցության բոլոր մանրամասներն ու ազատ տեղերի առկայությունը:
* Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է գնել և կազմակերպչին ներկայացնել կտրոն: 1 կտրոնը 1 մասնակցի համար է:
Կտրոնը գնելուց հետո (կստանաք էլ. հասցեին) "Զարթոնք"-ի մենեջերին հայտնեք կտրոնի թվային կոդը, և նա սիրով կհաստատի Ձեր զեղչը:
Ցանկացած անորոշ իրավիճակում զանգեք մեզ 098 611 477 հեռախոսահամարով (15:00-19:00), և մեր աշխատակիցը կուղղորդի Ձեզ:
ℹ Թրեյնինգի մասին
Վաճառքի/ծառայությունների մատուցման գործընթացը հոգեբանական տեսանկյունից համարվում է արդյունավետ, երբ վաճառողին հաջողվում է ձեռք բերել վստահություն, օգնել գնորդին հասկանալ իր ուզածը, ճիշտ ներկայացնել ապրանքն ու վերացնել հակասությունները՝ առաջնորդելով դեպի արագ ու շահավետ որոշում:
👨 Թրեյնինգավար՝ Արմեն Կարախանյան — հոգեբան, հոգեթերապևտ, դասախոս
🔍 Թրեյնինգի 10 հիմնական թեմաները (ըստ դասերի).
1. Վստահության ձեռք բերում
Գիտակցական և անգիտակցական վստահություն (ռապորտ): Մարմնի դիրքի, ժեստերի և ձայնի համապատասխանեցում ու հետհայելում:
2. Ուշադրության գրավում
Վերբալ և ոչ վերբալ վարքի համաձայնեցում, վարքի գնահատում 4 դիրքերից և իրավիճակի ընկալում միաժամանակ երկու մոդալությամբ (աուդիալ/վիզուալ):
3. Փոխըմբռնման ձեռք բերում
Դիմացինի հիմնական մոդալության (VԷ, VK, AK, AԷ, Aդ, K) պարզում և խոսքի կառուցում նրա լեզվով:
4. Պրեդիկատներ
Վիզուալ, աուդիալ և կինեսթետիկ պրեդիկատների կիրառում ապրանքը գնորդին ներկայացնելու համար: Վերածածկման (наложение) վարժություն:
5. Պահանջի հստակեցում և «Հրում»
Երկակի կապերով կոմունիկացիայի բացում, գնորդի ցանկության «ֆոտոռոբոտի» կառուցում, էմպատիկ լսում և հրում դեպի գնում:
6. Որոշման կայացում և ռեֆրեյմինգ
Ապրանքի ներկայացում 3 տարբերակից: Նպատակի փոփոխություն (ռեֆրեյմինգ), երբ ցանկալի տեսականին բացակայում է:
7. Հակասությունների վերացում
Առարկությունների հետ աշխատանքի բանաձևեր (համաձայնում, չափանիշների լրացում և առավելությունների ընդգծում):
8. Դիտողունակություն
Զրուցակցի ներքին վիճակի և սուբմոդալային տարբերությունների ընթերցման վարժություններ («այո/ոչ»-ի կռահում):
9. Արագ մոտիվացիա
Որոշման ձգձգումը շրջանցող մարտահրավեր արտահայտություններ և հարցադրումներ:
10. Հետիրադրական վերաբերմունք
Գնումից հետո դրական վերաբերմունքի ձևավորում և գնորդի պաշտպանություն կասկածներից ու այլոց կարծիքից:
🎯 Ո՞ւմ համար է նախատեսված.
. վաճառքի մասնագետների,
. բանակցողների,
. ծառայություններ մատուցողների,
. բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են տիրապետել գործնական շփման և կիրառական բանակցության արդյունավետ մեթոդներին:
📌 Օրակարգ.
🗓️ Օրերը՝ երեքշաբթի և ուրբաթ
⏰ Ժամը՝ 18:15
⏳ Տևողությունը՝ 10 դաս, յուր․ հանդիպում՝ 2 ժամ
📜 Հավաստագիր
Ավարտին տրվում է մասնակցության վկայական:
Գրանցման համար անցեք հետևյալ հղումով
"Զարթոնք" հոգեբանական կենտրոն.
- կայքը
- FB
- Insta