Գնեք կտրոնը 200 դրամով՝ ստացեք 35% զեղչ
Թրեյնինգին մասնակցության արժեք 1 անձի համար՝
70.000 դրամ 45.000 դրամ
Խնայումը՝ 25.000 դրամ
Կտրոնը հնարավորություն է տալիս 35% զեղչով սովորել վաճառքի յուրատեսակ հմտություններ "Զարթոնք" հոգեբանական կենտրոնում:
* Պարտադիր է զանգել "Զարթոնք" հոգեբանական կենտրոն կտրոնը գնելուց առաջ: Զանգահարեք "Զարթոնք" 010520206, 094522406 հեռախոսահամարներից մեկով և ճշտեք թրեյնինգին մասնակցության հարցերը:
* Զեղչը գործում է միայն կտրոնի առկայության դեպքում: ՈՒստի "Զարթոնք" հոգեբանական կենտրոնի մենեջերին տեղեկացրեք, որ Կուպոն.հայ կայքից զեղչի կտրոն եք գնելու: 1 կտրոնը 1 անձի համար է:
* Կտրոնը գնելուց հետո "Զարթոնք"-ի մենեջերին հայտնեք կտրոնի թվային կոդը, և նա կհաստատի 35% զեղչը:
Ցանկացած անորոշ իրավիճակում զանգեք մեզ 098 611 477 հեռախոսահամարով (15:00-19:00), և մեր աշխատակիցը կուղղորդի Ձեզ:
ℹ Թրեյնինգի մասին
Վաճառքի/ծառայությունների մատուցման գործընթացը հոգեբանական տեսանկյունից համարվում է արդյունավետ, երբ վաճառողին հաջողվում է ձեռք բերել վստահություն, օգնել գնորդին հասկանալ իր ուզածը, ճիշտ ներկայացնել ապրանքն ու վերացնել հակասությունները՝ առաջնորդելով դեպի արագ ու շահավետ որոշում:
👨 Թրեյնինգավար՝ Արմեն Կարախանյան — հոգեբան, հոգեթերապևտ, դասախոս
🔍 Թրեյնինգի 10 հիմնական թեմաները (ըստ դասերի).
1. Վստահության ձեռք բերում
Գիտակցական և անգիտակցական վստահություն (ռապորտ): Մարմնի դիրքի, ժեստերի և ձայնի համապատասխանեցում ու հետհայելում:
2. Ուշադրության գրավում
Վերբալ և ոչ վերբալ վարքի համաձայնեցում, վարքի գնահատում 4 դիրքերից և իրավիճակի ընկալում միաժամանակ երկու մոդալությամբ (աուդիալ/վիզուալ):
3. Փոխըմբռնման ձեռք բերում
Դիմացինի հիմնական մոդալության (VԷ, VK, AK, AԷ, Aդ, K) պարզում և խոսքի կառուցում նրա լեզվով:
4. Պրեդիկատներ
Վիզուալ, աուդիալ և կինեսթետիկ պրեդիկատների կիրառում ապրանքը գնորդին ներկայացնելու համար: Վերածածկման (наложение) վարժություն:
5. Պահանջի հստակեցում և «Հրում»
Երկակի կապերով կոմունիկացիայի բացում, գնորդի ցանկության «ֆոտոռոբոտի» կառուցում, էմպատիկ լսում և հրում դեպի գնում:
6. Որոշում կայացնել և Ռեֆրեյմինգ
Ապրանքի ներկայացում 3 տարբերակից: Նպատակի փոփոխություն (ռեֆրեյմինգ), երբ ցանկալի տեսականին բացակայում է:
7. Հակասությունների վերացում
Առարկությունների հետ աշխատանքի բանաձևեր (համաձայնում, չափանիշների լրացում և առավելությունների ընդգծում):
8. Դիտողունակություն
Զրուցակցի ներքին վիճակի և սուբմոդալային տարբերությունների ընթերցման վարժություններ («այո/ոչ»-ի կռահում):
9. Արագ մոտիվացիա
Որոշման ձգձգումը շրջանցող մարտահրավեր արտահայտություններ և հարցադրումներ:
10. Հետիրադրական վերաբերմունք
Գնումից հետո դրական վերաբերմունքի ձևավորում և գնորդի պաշտպանություն կասկածներից ու այլոց կարծիքից:
🎯 Ո՞ում համար է նախատեսված.
. վաճառքի մասնագետների,
. բանակցողների,
. ծառայություններ մատուցողների,
. բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են տիրապետել գործնական շփման և կիրառական բանակցության արդյունավետ մեթոդներին:
📌 Օրակարգ.
🗓️ Օրերը՝ երեքշաբթի և ուրբաթ
⏰ Ժամը՝ 18:15
⏳ Տևողությունը՝ 10 դաս, յուր․ հանդիպում՝ 2 ժամ
💰 Ընդհանուր արժեքը՝ 70.000 ՀՀ դրամ: Կուպոնով՝ 45.000 դրամ:
📜 Հավաստագիր
Ավարտին տրվում է մասնակցության վկայական:
Գրանցման համար անցեք հետևյալ հղումով
"Զարթոնք" հոգեբանական կենտրոն.
- կայքը
- FB
- Insta